Ռուսաստանը շարունակում է Հայաստանին դիտարկել որպես դաշնակից․ Կոպիրկին
Միջազգային
Ռուսաստանը շարունակում է Հայաստանը դիտարկել որպես եղբայրական երկիր ու դաշնակից, որի հետ սերտորեն համագործակցում է, պատրաստ է առաջիկայում էլ կառուցել և խորացնել հարաբերությունները, այդ թվում՝ ԵԱՏՄ ընդհանուր ինտեգրման գործընթացի համատեքստում։ Այս մասին այսօր՝ մայիսի 9–ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Դեսպանը շեշտեց՝ Ռուսաստանի այս դիրքորոշումը լավ հայտնի է, և այդ մասին բազմիցս հայտարարվել է տարբեր մակարդակներով։ Ինչ վերաբերում է լրագրողի այն հարցին, թե արդյոք վերջին տարիների իրադարձությունները չե՞ն փչացրել երկու երկրների հարաբերությունները, դեսպանը նկատեց՝ պետք է իրականության աչքերին նայել և հարաբերություններն էլ ադապտացնել այդ իրականության մեջ։