Գրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի. Մխիթարյանը` Յամալի խաղի մասին
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանից կարծիք է հարցրել «Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին.
«Մխիթարյանին հարցրեցի Յամալի մասին… Աննորմալ տաղանդ է, ասաց, ու շատ բարդ էր նրա դեմ խաղալ։ Բայց ի տարբերություն Մեսսիի (ում դեմ Հենոն նույնպես խաղացել է), գրոհը «սպանողի» բնազդ դեռ չունի»,– գրել է Փաչաջյանը իր Facebook-յան էջում։