Անձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին. Բենուա Կոե
Սպորտ
«Ինտերի», ՊՍԺ-ի և «Տորինոյի» ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Բենուա Կոեն խոսելով «Ոսկե գնդակի» հավանական թեկնածուների մասին՝ բարձր է գնահատել հայ կիսապաշտպանի խաղը՝ ընդգծելով նրա անգնահատելի ներդրումը «Ինտերի» հաջողություններում.
«Եթե «Ինտերը» հաղթի եզրափակիչում, Լաուտարո Մարտինեսը կարող է լուրջ թեկնածու դառնալ։ Բայց անձնապես ես «Ոսկե գնդակը» կտայի Հենրիխ Մխիթարյանին։ Հայ ֆուտբոլիստը ֆենոմենալ է. նա բերում է աներևակայելի որակ, խաղի ընթերցում և տեսլական։ Պարզապես անհավանական է։ Ինչ վերաբերում է ՊՍԺ-ին, ապա, թեև Դեմբելեն «Ոսկե գնդակի» հավակնորդ չէ, նա այս տարի ցույց տվեց իր իրական մակարդակը։ Տարիներ շարունակ սպասում էինք նրա այս խաղին,- Կոեի խոսքն է մեջբերում Tutto Sport-ը։