Մխիթարյանը կարող է բաց թողնել «Տորինոյի» դեմ կայանալիք հանդիպումը
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարող է բաց թողնել Ա Սերիայի 36-րդ տուրի «Տորինոյի» դեմ կայանալիք արտագնա հանդիպումը։ Այս մասին հայտնում է sempreinter.com-ը։
Աղբյուրի համաձայն՝ 36-ամյա խաղացողի մոտ ախտորոշվել է մկանային հոգնածություն, ինչի պատճառով նա, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի «ներաձուրիի» առաջիկա հանդիպումը։
«Տորինո» – «Ինտեր» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 11-ին, Երևանի ժամանակով 20։00-ին։