Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ Ղազարյան Մեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասին Ռուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ) Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էին Ռուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post» Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին 2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրա Նոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին «Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնում Աշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. Բարենց

Ցավոք, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում․Արցախցի քաղաքական գործիչը Շահրամանյանի նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին

Հանդիպում

Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, և որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, և Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին: Ի՞նչ կտա, ըստ էության, այս պահին թշնամու տիրապետության տակ գտնվող երկրի նախագահի ընտրությունը արցախահայերին եւ առհասարակ հարցը ուղղել ենք Արցախյան շարժման ակտիվիստ, հասարակական-քաղաքական գործիչ Բորիս Առուշանյանին, ով նկատեց.

- Արցախի իշխանական կառույցների պահպանումը կարևոր է, քանի որ դա մեզ թույլ կտա հակազդել այն ուժերին, որոնք ձգտում են լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը և Արցախի խնդիրը համարում են լուծված։ Այն է՝ արդարացնել Ադրբեջանի հանցագործությունները՝ լիովին անտեսելով միջազգային իրավունքը և մարդկային բարոյականությունը։

Ինչ վերաբերում է նախագահի ընտրության կարգին, ապա այս հարցում տարբեր կարծիքներ կան, այդ թվում՝  էլեկտրոնային քվեարկությունն է։ Կարծում եմ, որ այն պայմաններում, երբ Արցախի ժողովուրդը ցրված է Հայաստանի Հանրապետության տարածքով մեկ, և նրա մի զգալի մասը ժամանակավորապես ապաստան է գտել Ռուսաստանի Դաշնությունում, ԱՄՆ-ում և եվրոպական երկրներում ուստի քվեարկության նման եղանակը չի արտացոլի իրական պատկերը։ Ընտրողը ստույգ տեղեկատվություն և պատկերացում չի ունենա նաև թեկնածուների ուժեղ և թույլ կողմերի, նրանց ծրագրի և այլն մասին։

Նախընտրելի են Ազգային ժողովում քվեարկության միջոցով ընտրությունները, թեև այս ընթացակարգն ունի նաև իր թերությունները, քանի որ, իմ կարծիքով, Արցախի Ազգային ժողովն ունի իր մեղքի բաժինը մեր ժողովրդի ողբերգության մեջ։ Արցախի նախագահի ընտրությունը թույլ կտա մեր ժողովրդին համախմբել կադրային ներուժը, ջանքեր գործադրել և աշխատանք սկսել օտարերկրյա կառույցների և Հայաստանի Հանրապետության իշխանությունների հետ Արցախի հիմնախնդրի լուծման ուղղությամբ։

- Ըստ շրջանառվող լուրերի, օկուպացված Արցախի նախագահի պաշտոնում առաջադրվելու է Արցախը լուծարած նախագահ Սամվել Շահրամյանը, սրան ինչ գնահատական կտաք։

- Շահրամանյանի թեկնածության վերաբերյալ ես չեմ կարող միանշանակ կարծիք հայտնել, քանի որ այս գործչին լավ չեմ ճանաչում։ Մի քանի անգամ ավագանու կազմում հանդիպել ենք նրա հետ, զրույցներ ունեցել, խնդիրներ քննարկել։ Կարծես թե նա ճիշտ է պատճառաբանում, բայց ես տարակուսում եմ նրա պասիվությունից, զգուշավորությունից և ՀՀ իշխանությունների արձագանքին մշտական ​​հետադարձ հայացքից։

Նրան ուղղված կան  բազմաթիվ հարցեր՝ ունեք էթնիկ զտումների, բնակչության անվտանգ ելքի եւ ընդհանրապես բանակցությունների եւ լուծարման վերաբերյալ։  Ցավոք սրտի, Արցախի վերնախավում այլ, ավելի արժանի թեկնածուի չեմ տեսնում։ Բոլորն այս կամ այն ​​կերպ կապված են արտաքին ուժերի հետ։

Ես ժամանակին խոսել եմ 2008 թվականին Արցախի Ազգային ժողովում Ռուսաստանի կողմից Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախության ճանաչման հարցով լսումների մասին։ Այնուհետև ես առաջարկեցի Արցախի անկախության ճանաչման հարցը բարձրացնել ՀՀ իշխանությունների մոտ, քանի որ պահը հարմար էր։ Սա հիմնավորեցի, կապեցի անվտանգության խնդրի հետ ու զարմացա, երբ մոտ 100 ներկաներից ոչ մեկը չաջակցեց իմ առաջարկին։

Երբ այսօր լսում եմ, թե ինչպես են Պուտինը և մյուս պետությունների ղեկավարները նախատում ՀՀ իշխանություններին Արցախը չճանաչելու համար, ակամա հիշում եմ այդ քննարկումները։ Ահա թե ինչպես տասնամյակների ընթացքում մենք կորցրել ենք մեր կադրային ներուժը և ունենք պատեհապաշտների, անհեռատես ու եսասերների մի ամբողջ «բանակ»։ Ես ներողություն եմ խնդրում կոշտ լեզվի համար, բայց չեմ կարող լռել։

-Պարոն Առուշանյան, առհասարակ, որքանո՞վ եք իրատեսական համարում այլեւս հայկական Արցախ վերադարձը։


- Ես լավատես եմ և հավատում եմ մեր պատմական հայրենիք վերադարձի հարցի դրական լուծմանը։ Միայն դրա համար անհրաժեշտ են հսկայական ջանքեր, հայ ժողովրդի ռեսուրսների կենտրոնացում, ճիշտ արտաքին քաղաքականություն և պետության արդյունավետ կառավարում։

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Պաշտպանվելու ամենալավ ձևը, թերևս հարձակվելն է... Հայկ ՂազարյանՄեղավոր եմ. ինչ է պատմում Հրաչյա Պապինյանը՝ Տեր Վրթանեսի մասինՌուսական ուժերը սկսում է Կոնստանտինովկայի շրջապատումը (Քարտեզ)Ուիտկոֆ. Ֆլորիդայում ռուս-ամերիկյան բանակցությունները կառուցողական և արդյունավետ էինՌուբիոն ԱՄՆ-ին մղում է դեպի Վենեսուելայի հետ ռազմական բախման. «Washington Post»Ուիտկոֆը հայտարարություն է տարածել ուկրաինացիների հետ բանակցությունների մասին2026-ին Արևմուտքը կուժեղացնի ճնշումը Հարավային Կովկասի վրաՆոր աթոռներով դեպի 2026․ ինչպես է ռուսական թատրոնն ամփոփում տարին«Ձնեմարդու ամանորյա արկածները»՝ Վանաձորի «Բոհեմ» կամերային թատրոնումԱշխարհում գոյություն ունեցող բոլոր եկեղեցիները մշտապես համագործակցել են հատուկ ծառայությունների հետ. ԲարենցՊատմական համերգ, որտեղ կհնչի հավերժական երաժշտությունԲաց թողեք կարոտը, որ չխանագրեք երկնքում ապրող հոգիներին՝ լույսի մեջ մնալ. Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը մոր համարԿաթողիկոսից ներողություն եմ խնդրում, որ այդ պոռնիկների հետ մասնակցել եմ իր դեմ ցույցերինԼռության և քնքշության ժամանակն է՝ 3 ընտրված նշանների համար. դեկտեմբերի 22-28-ի շաբաթվա աստղագուշակՓաշինյանը շնորհակալություն հայտնեց Ալիևին՝ երկկողմ առևտրի մեկնարկի համար և վերահաստատեց ՀՀ-ի համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակներում Խnւլիգանական պահվածքով աչքի ընկնող տաճարի խոյակին մագլցած այս մարդը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի փոխտնօրենն է. Գառնիկ Դանիելյան (Տեսանյութ) Վարդանյան եղբայրների կրկեսը հրավիրում է ձեզ «WONDERLAND» Մոսկվայում ձերբակալել են կարատեի աշխարհի չեմպիոն Կամո ՈւնանյանինՈւկրաինացի «զինվորականները» գերվելուց առաջ եւ հետո (Տեսանյութ)Սարսափ. Շանը փակ բեռնախցիկում են պահել, գլխով լուսարձակը կոտրել է, որ կարողանա շնչել․ ահազանգ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված