ՖՈՏՈ․ Իվետա Մուկուչյանի բարեկամները զանգում ու շնորհավորում են երգչուհուն՝ հղիության առթիվ․ արտիստը գրառում է արել
Շոու բիզնես
Իվետա Մուկուչյանը վերջին շրջանում խոսակցությունների կենտրոնում է: Շատերը նրա տեսանյութերից մեկից հետո, որում նա կիպ բոդի-զգեստով է, ենթադրել են, որ Իվետայի փորիկը կլորացել է եւ որ նա «հավանաբար բալիկի է սպասում»: Լուրն արագ տարածվել է համացանցով եւ, կարծես, հասել նույնիսկ երգչուհու հարազատներին:
Իվետան որոշել է վերջնականապես վերջ դնել նմանօրինակ խոսակցություններին, եւ Instagram-ի «սթորի» բաժնում հանդես է եկել հերքումով: «Բոլոր բարեկամներս զանգահարում են, որ ինձ շնորհավորեն, բայց լուրջ, վերջ տվեք դրան: Այս ամենն արդեն չափն անցնում է. ես հղի չեմ»,-անգլերենով գրել է նա: