Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Սովորական արծրունություն՝ նացիստների փաստաբանությամբ

Վերլուծություն

Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակը պետք է դառնար համազգային հիշողության, փառքի ու հպարտության առիթ ամեն մի հայի համար։ Բայց ինչպես հաճախ է պատահում «նոր Հայաստան»-ում, տոնական օրն ու հաջորդող օրերը վերածվեցին բացահայտ պատմական կեղծիքի ու արժեհամակարգային աղետի թատերաբեմի:

Հանրային հեռուստատեսության եթերում տեղի ունեցածն ուղղակի «սայթաքում» անվանելը կնշանակի չնկատել ակնհայտը, թերեւս ավելի ճիշտ ձեւակերպումը «հատուկ օպերացիան» է: Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանն իրավացիորեն է մատնանշել, որ այնպիսի տպավորություն էր, կարծես, սովետահայ ժողովրդի ժառանգները, Հայրենական պատերազմին 600 հազար հայի մասնակցությունն անտեսելով, ներկայացնում էին Էստոնիայի, Լեհաստանի, Արեւմտյան Ուկրաինայի պրոֆաշիստական կոլաբորացիոնիստների նացիոնալիստական նարատիվները։

Նախ Վազգեն Սարգսյանի անվան Ռազմական ակադեմիայի հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի նախկին խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, նախ`փոխանակ բացատրություն տար, թե ինչ միֆեր էր տարածում 44-օրյա պատերազմի օրերին, Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ, իր արեւին, միֆազերծում էր Հայրենական մեծ պատերազմի եղելությունը: Վերջինս ներկայացնում էր, թե իբր նացիստական Գերմանիան պատրաստվում էր ազատագրել Արեւմտյան Հայաստանը։ Երեւի, ամերիկյան նավատորմն էլ, ըստ նրա, «կռիվ տալով» բարձրանալու էր Սյունիքի լեռները։ Այս «ցնդաբանությունը»՝ փոխանակ ցնցում առաջացներ, մի հատ էլ, նույն Հանրայինի եթերում «Մեծ բանավեճի» ժամանակ մեկնաբանվեց որպես «այլընտրանքային տեսակետ»:

Այստեղից հարց է ծագում՝ սա պարզապես անգրագիտությու՞ն էր, թե՞ պատմական հիշողության հիմնահատակ ջնջելու քաղաքական դիվերսիա, որի նպատակն է Հայրենական պատերազմում խորհրդահայ զինվորի դերը նսեմացնել ու նացիստների դեմ տարած հաղթանակը դարձնել հարաբերական։

ՆԻԿՈԼԻ ԿՐԵՄԼՅԱՆ ԱՅՑԸ ԴԱՐՁԱՎ ԽՈՐՀՐԴԱՆՇԱԿԱՆ ԽԱՅՏԱՌԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս ամենն ուղիղ շարունակությունն էր նրա, ինչը սկսել էր հենց Նիկոլ Փաշինյանը՝ Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակին նվիրված իր ուղերձով, որտեղ նույնիսկ չհիշատակեց «Հայրենական» բառը։ Այնպիսի տպավորություն էր, որ ոչ թե ելույթ էր՝ ի պատիվ հսկայական զոհաբերությունների, այլ հերթական փաթեթավորված գովազդն էր իր «իրական Հայաստան»-ի տեսլականի։ Ու մինչ ժողովուրդը սպասում էր խոսք՝ Հայրենիքի համար նահատակվածների, գերիների, պատերազմի գինը վճարածների մասին, Փաշինյանն իր ուղերձն ավարտեց խաղաղության մասին կասկածելի մի երանգով՝ հիշատակելով հայ-ադրբեջանական հարաբերություններում «խաղաղության շունչը»։ Մի՞թե այդ շունչը հնարավոր է՝ առանց առ այսօր գերեվարված հայերի մասին մի բառ ասելու։

Իսկ Փաշինյան Նիկոլի կրեմլյան այցը դարձավ խորհրդանշական խայտառակություն: Ո՞ւր էր գնում Փաշինյանը… ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստիպված եղավ սխալված Փաշինյանին ցույց տալ ճանապարհը։ Համաձայնեք, որ սիմվոլիկ էր՝ Հայաստանի մոլորված եւ պատմական կողմնորոշումը մոռացած ղեկավարին ճանապարհ է ցույց տալիս ՌԴ նախագահը:

Ի դեպ, որպեսզի խայտառակությունն էլ լիարժեք ու համապարփակ լիներ, «Ռոսիա 1-ի» լրագրողն էլ փափախով Նիկոլին դրեց Ադրբեջանի նախագահի տեղը: Պարզապես, շփոթմո՞ւնք էր, դժվար թե: Իսկ միգուցե ուղե՞րձ էր, որ Հայաստանը դարձել է ոչ թե անկախ պետություն, այլ բարոյապես անկանխորոշ միավոր, որի ղեկավարը տեր է ոչ թե հայրենի ժառանգությանը, այլ ներկայացնում է միայն պրոադրբեջանական շահեր։ Էլ ինչպե՞ս բացատրել այն, որ «Սուվերեն ինքնիշխանիչը» Կարմիր հրապարակում նստած նայում էր, թե ինչպես է կովկասյան թաթարների զորախումբը՝ Ադրբեջանի դրոշով, մասնակցում շքերթին, իսկ Եռագույն դրոշն այդպես էլ չծածանվեց, իսկ հայկական զորախումբ առհասարակ չկար շքերթին: Եվ այսքանից հետո, երբ Վ. Պուտինը մեկ առ մեկ մոտեցավ վետերաններին, այդ թվում՝ հայ վետերանին, ակնհայտ էր՝ ով է հարգում պատմությունը, իսկ ով է այն փոխարինում «ռեալպոլիտիկ» բառախաղերով։

ԻՄՊԻՉՄԵՆՏԻ ԳՈՐԾԸՆԹԱՑ՝ ԼՐՋՈՒԹՅՈՒՆ, ԹԵ՞ ՁԵՎԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իսկ ընդդիմադիր դաշտում քննարկումների կենտրոնում է շարունակում մնալ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը, որի դեմ ջերմեռանդ պայքարում է, ո՛չ ավել, ո՛չ պակաս, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը՝ «Հայաստան» դաշինքը: Ըստ էության, խմբակցությունը նախ հայտարարել էր, թե դեմ չէ գործընթացին, բայց առաջ էր քաշել իր նախապայմանները՝ հավաքել ՔՊ-ից 25 պատգամավորի ստորագրություն եւ ապահովել փողոցային աջակցություն։

«Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման համակարգող, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխայանն այս մոտեցումը կասկածի տակ է առնում եւ հարց բարձրացնում. «Եթե մարդուն հարցնում են՝ դու իմպիչմենտին կո՞ղմ ես, թե՞ դեմ, պիտի ասի՝ կամ՝ այո, կամ՝ ոչ։ Ես զարմանում եմ, որ սկսում են ասել՝ ես կողմ եմ, բայց… Եթե վախենում եք, ասեք, որ վախենում եք»։

Ըստ նրա` ընդդիմադիրները ոչ միայն չեն կատարում իրենց պարտականությունը, այլ իրենց «դերով» լեգիտիմացնում են իշխանությանը։ Բաբուխայանն ասում է. «Նրանք կատարում են այն դերը, որը թույլ է տալիս Նիկոլին ասել՝ տեսեք, ինչ լավ պայմաններ ունենք ընդդիմության համար»։

Նա պնդում է՝ այս խորհրդարանը «հակազգային ժողով» է, իսկ ընդդիմադիրները՝ «իշխանության խաղի մասնակիցներ», որոնք մնում են ԱԺ-ում միայն «աշխատավարձ ստանալու» նպատակով։ Իսկ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը խորհրդարանում ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդն է, փոխանակ ընդդիմությանը միավորի, խոսում է գաղափարական եւ անձնական տարբերությունների մասին։

Այս առումով, ըստ Հայկ Բաբուխանյանի, ընդդիմության պառակտումը հենց Ռոբերտ Քոչարյանի գործողությունների հետեւանքն էր 2021-ի ընտրություններին, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց։

Փաստորեն, ի՞նչ է ստացվում, քաղաքական դաշտը փլուզված է, իշխանությունը՝ օկուպացված: Թե՛ իշխանությունը ու թե՛ իշխանությանը հարմար ընդդիմությունը հեռացել են պետական շահերից։ Նրանց գործողությունները լոկ սեփական շահերի սպասարկում է՝ առանց պետականամետ ծրագրի եւ առանց պատասխանատվության։

«Եթե սա է մեր քաղաքական էլիտան, ուրեմն՝ մեր ժողովուրդը չի հասունացել անկախ պետականություն ունենալու մակարդակի», - ցավով արձանագրում է Հայկ Բաբուխանյանը։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված