«ՋԱՆՔ ՉԵՄ ԽՆԱՅԻ` ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը զրուցել է Երևանի «Միկա» մարզական համալիրում կայացած «Երևանի քաղաքապետի գավաթ» Բռնցքամարտի միջազգային մրցաշարում ոսկե մեդալ նվաճած, մինչև 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն, մեծահասակների Եվրոպայի մրցանակակիր ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆԻ հետ։
- Ողջույն, Արթուր ։Շնորհավորում ենք փայլուն հաղթանակի կապակցությամբ։
- Շնորհակալ եմ։ Հանդես եկա 60 կգ քաշային կարգում։ Իրանցի մարզիկը հրաժարվեց մասնակցել, հաղթանակը ինձ շնորհվեց, հետո էլ հաղթել եմ հայ մրցակցիս։ Ջանք չեմ խնայի, որպեսզի Աշխարհի առաջնությանը ևս ոսկե մեդալ կարողանամ նվաճել։
- Արթուր, տեղյակ եմ, որ պրոֆեսիոնալ ռինգում ևս ունես հաղթանակներ։
- Այս տարի հունվարի Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացած պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBA-ի «Չեմպիոնների գիշեր» միջազգային երեկոյի ընթացքում հաղթել եմ ալբանացի մրցակցիս, անցած տարի ևս հաղթել եմ նույն մրցաշարում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Վակուլիային, մենամարտի 6֊րդ ռաունդում մրցավարը դադարեցրեց մենամարտը, գրանցվեց տեխնիկական նոկաուտ, այդպես հաղթեցի նրան։
- Շնորհակալություն, Արթուր, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




