Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Վեց տարեկանում ավելորդ քաշ ունենալը կրկնապատկում է 18 տարեկանում ճարպակալման վտանգը. ECO2025

Զարկերակ

Վեց տարեկանում մարմնի զանգվածի ինդեքսի (BMI) յուրաքանչյուր մեկ միավորով աճը կրկնապատկում է 18 տարեկանում ավելորդ քաշի կամ ճարպակալման հավանականությունը։ Նման եզրակացությանն են հանգել Ռոտերդամի բժշկական կենտրոնի գիտնականները։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են ճարպակալման Եվրոպական կոնգրեսում (ECO 2025):

Հետազոտությանը մասնակցել է 3528 հոլանդացի երեխա։ Նրանց մարմնի զանգվածի ինդեքսը (BMI) հետևվել է 2, 6, 10, 14 և 18 տարեկան հասակում։ Երիտասարդ մասնակիցների 32,3%-ը ավելորդ քաշ ուներ կամ ճարպակալում էր 2 տարեկանում, 22,3%-ը՝ վեց տարեկանում, 24,7%-ը՝ 10 տարեկանում և 20,6%-ը՝ 14 տարեկանում։

Վեց տարեկանում ավելորդ քաշը սերտորեն կապված է երիտասարդ տարիքում ճարպակալման հետ։ Սակայն, եթե երեխան վեց տարեկանում վերադառնում է իր բնականոն մարմնի քաշին, այդ ռիսկը վերանում է։

«Վերջին 15 տարիների ընթացքում դեռահասների շրջանում ճարպակալման դեպքերը զգալիորեն աճել են։ Դա պայմանավորված է գործարանային խիստ վերամշակված սննդի մեծ սպառմամբ, նստակյաց կենսակերպով, քնի պակասով և հոգեկան առողջության խնդիրներով»,-պատմել է առաջատար հետազոտող, Բրիստոլի թագավորական մանկական հիվանդանոցի մանկական էնդոկրինոլոգ, դոկտոր Դինեշ Գիրին։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ