Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Հրապարակ». Համայնքապետերի նկատմամբ հետապնդումների դեմն են առնում

Մամուլի տեսություն

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հրապարակվեց Արցախի  նախագահ Սամվել Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր է ճանաչել 2023 թ. սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։

Այն ստորագրվել է հոկտեմբերի 29-ին, որի մասին մենք գրել ենք, սակայն այն ժամանակ ո՛չ հաստատում էին, ո՛չ հերքում։ Իշխանական շրջանակները տարածում են, թե դրա հրապարակումով փորձում են «սադրել Ադրբեջանին», հրահրել նոր սրացումներ, սակայն հրամանագիրը հրապարակվել է, քանի որ Հայաստանի իրավապահները, Արցախի կորստյան փաստի եւ լուծարման փաստաթղթի վրա հիմնվելով, գործեր են հարուցել բազմաթիվ համայնքապետերի նկատմամբ՝ համարելով, որ եթե Արցախը լուծարված է, եւ կա հրամանագիր, դիցուք՝ Ստեփանակերտի քաղաքապետը չէր կարող 2023-ի հոկտեմբեր-դեկտեմբերին տեղեկանք տրամադրել իր քաղաքի բնակիչներին, իսկ համայնքապետերը, ունենալով համայնքապետարանի կնիքը, տասնյակ նման տեղեկանքներ են տրամադրել, ասենք՝ մեքենաների վերագրանցման եւ այլ նպատակների համար, հաստատել են տվյալ արցախցու` Ստեփանակերտի բնակիչ լինելու հանգամանքը։

Հրամանագիրը որոշել են հրապարակել, որպեսզի Արցախի համայնքապետերին հանգիստ թողնեն՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար չդատեն»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ