Հայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամը
Արխիվ 12-16
Հայտնի է Զելենսկու հետ Էրդողանի բանակցությունների ժամը
Թուրքիայի և Ուկրաինայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վոլոդիմիր Զելենսկու բանակցությունները տեղի կունենան Երևանի ժամանակով՝ 14:00-15:00-ը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի ղեկավարի վարչակազմին։
«Կլինեն ինչպես երկկողմ, այնպես էլ ընդլայնված կազմով բանակցություններ»,- ասել են գործակալությանը:
Ինչպես հայտնի է, այսօր՝ մայիսի 15-ին, տեղի են ունենալու ռուս-ուկրաինական բանակցությունները։