Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, սարքե՛ք էս կամուրջը Ռեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարություն Թրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ «Մանկացած» Փաշինյանն Ալբանիայում ողջունում է եվրոպական երկրների առաջնորդներին Թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներ Պետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստել Զելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեման Փաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ) ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան

Բանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերով

Տնտեսություն

Վերջին շրջանում հնարավոր ֆինանսական զեղծարարությունների վերաբերյալ հանրային հնչեղություն ստացած դեպքերի առնչությամբ հայտնում ենք, որ Կենտրոնական բանկի ներկայացուցիչները քաղաքացիների կողմից առաջնային ահազանգերը ստանալուց հետո սույն թվականի մարտի 5-ին հանդիպել են տուժած քաղաքացիների և նրանց ներկայացուցիչների հետ: Նշված դեպքերի առնչությամբ Կենտրոնական բանկը ստացել է շուրջ 50 քաղաքացու վերաբերող բողոքներ, որոնք առնչվել են հիմնականում երեք առևտրային բանկերին՝ «Այ ԴԻ Բանկ», «Ինեկոբանկ» և «Արդշինբանկ»։ Կենտրոնական բանկի պատասխանատուները քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում և հետագա հաղորդակցումներում մշտապես հավաստիացրել են, որ ներկայացված յուրաքանչյուր դեպք առանձին ուսումնասիրվելու է Կենտրոնական բանկի կողմից, և բոլոր այն դեպքերում,

 

երբ կլինեն օրենսդրության՝ բանկերի կողմից թույլ տրված խախտումներ, Կենտրոնական բանկը կնախաձեռնի համարժեք վերահսկողական գործողություններ՝ ներառյալ խախտումների վերացման հանձնարարականներ,

երբ օրենսդրության որևէ խախտում չի արձանագրվի, և կպարզվի, որ հնարավոր զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման (հաճախորդների վստահությունը չարաշահելու կամ այլ տարբերակներով), համապատասխան բանկերի հետ կդիտարկվեն որոշակի լուծումներ կիրառելու հնարավորությունները:

Համապատասխանաբար՝ Կենտրոնական բանկը նշված երեք բանկերում նախաձեռնել է վերջիններիս կողմից հեռահար տարբերակով հաճախորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ ստուգումներ, որոնց ընթացքում մանրամասն ուսումնասիրվել և ուսումնասիրվում են բոլոր հանգամանքները, որոնք կարող են առնչվել հնարավոր զեղծարարություններին։

 

Ստացված բողոքների գերակշիռ մասի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ զեղծարարությունները հետևանք են հաճախորդների կողմից իրենց անձնական տվյալները և բանկերի կողմից տրված համապատասխան գաղտնաբառերն այլ անձանց փոխանցման, այնուամենայնիվ, զեղծարարությունների ներկայում տարածված սխեմաների հետ կապված ռիսկերը նվազեցնելու նպատակով Կենտրոնական բանկը բանկերին առաջարկել է հեռահար տարբերակով հաճախորդների նույնականացման գործընթացներում կիրառել առավել խստացված որոշակի լուծումներ, որոնց զգալի մասն արդեն ներդրված է։

 

Միևնույն ժամանակ՝ հնարավոր զեղծարարության հետևանքով տուժած հաճախորդների հետ կապված միջանկյալ լուծումներ գտնելու շրջանակներում նշված բանկերն ընդունել են որոշումներ՝ 3-ից 5 տարի ժամկետով («Այ ԴԻ Բանկ»՝ 5 տարով, «Ինեկոբանկ»՝ 3 տարով և «Արդշինբանկ»՝ 3 տարով) հետաձգելու հաճախորդների պարտավորությունների մարումը. բանկերը սկսել են այս մասին իրենց հաճախորդներին տեղեկացման գործընթացը, ինչպես նաև տարածել են համապատասխան հաղորդագրություններ: Այս ընթացքում վարկառուներին վարկի մարման պահանջ չի ներկայացվի, վարկի նկատմամբ տոկոսներ չեն հաշվեգրվի՝ ակնկալելով, որ այդ ժամկետում համապատասխան քրեական վարույթների արդյունքներով կլինեն վերջնական իրավական գնահատականներ։

 

Կենտրոնական բանկը մի շարք հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև իրավապահ մարմինների (Դատախազություն, Քննչական կոմիտե) ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում քննարկվել են զեղծարարությունները նվազեցնելու հետ կապված հնարավոր կարճաժամկետ և երկարաժամկետ լուծումներ:

 

Կենտրոնական բանկը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում ֆինանսական ծառայությունների սպառողների շահերի պաշտպանության և զեղծարարությունների դեմ պայքարին առնչվող հարցերը։ Թեպետ հայաստանյան ֆինանսական համակարգում զեղծարարությունների քանակի տեսակարար կշիռն այս պահին ցածր է, սակայն յուրաքանչյուր քաղաքացու խնդիրը և կրած վնասն էական են Կենտրոնական բանկի համար: Կենտրոնական բանկը քաջ գիտակցում է, որ նշված ռիսկերի պատշաճ հասցեագրման հետ կապված համապատասխան կարգավորումների և լուծումների կատարելագործումը մշտական գործընթաց է և պետք է իրականացվի՝ պահպանելով նորարարությունների, հաճախորդների հարմարավետության և ռիսկերի կառավարման համակարգերի արդյունավետ և ընդունելի հարաբերակցությունը:

 

Պետք է փաստենք, որ մեր կողմից ստուգումների ընթացքում ուսումնասիրված զեղծարարության դեպքերի մեծ մասը հետևանք է զեղծարարների կողմից հաճախորդներից խաբեությամբ անձնական տվյալների, գաղտնաբառերի կորզման և անվտանգության այլ միջոցների հետ կապված հասանելիության ստացման: Կենտրոնական բանկն այս թեմայով պարբերաբար հանդես է գալիս հանրային իրազեկման միջոցառումներով՝ հորդորելով քաղաքացիներին իրենց անձնական և բանկային տվյալներն այլ անձանց չտրամադրել և կասկածելի դեպքերում լրացուցիչ կապ հաստատել համապատասխան ֆինանսական կազմակերպության հետ: Ֆինանսական կազմակերպություններն իրենց հերթին պարբերաբար իրազեկում են իրենց հաճախորդներին զեղծարարության հնարավոր սխեմաների և տվյալներն այլ անձանց չտրամադրելու վերաբերյալ:

 

Զեղծարարություններն ամբողջ աշխարհում ունեն աճի միտում, և դրանց դեմ արդյունավետ պայքարի համար անհրաժեշտ է սպառողների ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, ֆինանսական կազմակերպությունների ներքին հսկողության համակարգերի բարելավման, համապատասխան չափորոշիչների և ենթակառուցվածքների ներդրման հետ կապված միաժամանակյա և անընդհատ գործողությունների իրականացում: Որպես երկարաժամկետ լուծում՝ Կենտրոնական բանկը ներկայում դիտարկում է նաև համապատասխան կարգավորումներում որոշակի փոփոխությունների իրականացումը:

 

Հնարավոր զեղծարարություններից տուժած քաղաքացիներին հորդորում ենք դիմել իրենց սպասարկող բանկերին՝ լուծման առկա տարբերակները դիտարկելու նպատակով, իսկ գործընթացում առկա խնդիրների հետ կապված՝ կապ հաստատել Կենտրոնական բանկի հետ (հեռ.՝ 010 592 592, էլ. փոստ՝ [email protected]​):






Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, սարքե՛ք էս կամուրջըՌեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարությունԹրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ«Մանկացած» Փաշինյանն Ալբանիայում ողջունում է եվրոպական երկրների առաջնորդներինԹիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներՊետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստելԶելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեմանՓաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ ԲաբուխանյանՄենք այստեղ չենք կատակում․ ԼուկաշենկոԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել«Իրավունք». Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական և վերջ«Ժողովուրդ». Վարորդական վկայականի քննությունները՝ պետբյուջեի սնվելու աղբյուր«Հրապարակ». Բագրատ Սրբազանը կրկին ակտիվանում է«Իրավունք». Նոր նորքի թաղապետի անվան շուրջ «մեդիատեռո՞ր», թե՞ սպասվելիք որոշման անոնսավորում«Ժողովուրդ». Փաշինյանը նոր «մաքրում» է սկսում. Կառավարության ներսում լարված մթնոլորտ էԶելենսկին այլևս չի ընկալվում որպես որոշումների կայացման կենտրոն. Ուկրաինական աղբյուրՌուսական պատվիրակությունը «վերջնագիր» ներկայացրեց ուկրաինական կողմինՌուսական բանակի վերին հրամկազմում շատ լուրջ փոփոխություններ են իրականացվել«Եվրատեսիլ 2025»-ում Հայաստանը հաղթահարեց կիսաեզրափակիչը
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top