Ո՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղին Քանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացում Արցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ Մխիթարյան Մի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա Հակոբյան Եթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանել ՌԴ պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի կնքման հիմնական պայմանը (Տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում Դիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական եւ վերջ. «Իրավունք» Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ

Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունը

Մեր կյանքում ամենամեծ մեղքն անտարբերությունն է

Բարձրագույն դատական խորհրդի հերթական վարույթներից է քննելու Արդարադատության նախարարի միջնորդությունը՝ դատավոր Նաիրա Հովսեփյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու։
Միջնորդության հիմքում դրված է, որ դատավորի կայացրած դատական ակտը 15 օրյա ժամկետում դատավարության կողմը պետք է ստանար, բայց չի ստացել։
Առերևույթ  թվում է, որ միջնորդությունը հիմնավոր է, բխում է  արդարադատության շահից։
Դա անկախ դիտորդի մոտ։ Մեր՝ իրավապաշտպաններիս համար դարձել է սովորական երևույթ, որ դատական ակտերը տրվում են դատավարության կողմերին ժամկետի խախտումներով։
Արձանագրում եմ, որ այս խախտումը վերաբերում է բոլոր դատավորներին, և, երբ փորձում ես հասկանալ, թե ինչու է դատավորը խախտում ժամկետները, պատճառը տեղափոխվում է ոչ թե դատական համակարգ, այլ՝ այն պետական լիազոր մարմնի, որը կոչվում է արդարադատության նախարարություն և ունի պարտավորություն՝ ապահովելու դատական իշխանությանը մինիմալ աշխատանքային պայմաններ, ինչը, ցավոք, բացակայում է։
Ստացվում է, որ արդարադատության նախարարը, փոխարենը դատական համակարգի աշխատանքը այնպես կարգավորի, որպեսզի դատարանները կարողանան արդյունավետ աշխատել, ընտրովի ժամկետի խախտման հիմքով դատավորին ներկայացնում է ԲԴԽ-ի դատին։
Նման դեպքում կամ բոլոր դատավորներին պետք է ենթարկել կարգապահական պատասխանատվության, որովհետև դա համատարած է, կամ ընտրովի մոտեցումը նախարարի կողմից անթույլատրելի է։
Չի կարող դատավորը լավագույն ցանկության դեպքում օրական ռեժիմով առավոտյան ժամը 9-ից մինչև աշխատանքային ժամի ավարտը դատական լսումներ անի, իսկ երեկոյան, անգամ գիշերային ժամերին էլ՝ վճիռ գրի։
Իրավամբ, այս ամենի պատասխանատուն արդարադատության նախարարն է, ու եթե դատական համակարգն այսօր այս դրվագով  գտնվում է ծայրահեղ անմխիթար վիճակում, դրա կրողն ու պատասխանատուն տվյալ պետական լիազոր մարմինն է։
Առավել ևս, երբ խոսվում է դատական համակարգի հեղինակության պաշտպանության մասին, դատական ակտերի ժամանակին հրապարակման, տրամադրման անհնարինության պայմաններում դրա կրողն ու պատասխանատուն արդարադատության նախարարությունն է, ով ունի պոզիտիվ պատասխանատվություն հաշվետու լինել, պատասխան տալ, ու պատասխանատվության ենթարկվել այն  անգործության համար, որի պատճառով դատարանները գտնվում են նման ողբալի վիճակում, արդեն մոտ 10 տարի շարունակ։
Վստահ եմ, որ պետական լիազոր մարմինը տասնյակ պատճառներ կբերի, թե ինչու նախարարությւոնը չի կարողանում անլուծելի թվացյալ խնդիրը լուծել, բայց դա նրան չի ազատում պատասխանատվության բեռից ։
Հիշեցի հայտնի պատումը, երբ վանահորը հարցնում են, թե ինչու եկեղեցու զանգերը չեն ղողանջում, ասում է՝ տասը պատճառ կա։ Առաջինը նա է, որ զանգերը գողացել են։
- Մյուս պատճառները ասելու կարիք չկա,- պատասխանում են։
Նախարարությունն ունի պոզիտիվ պարտավորություն կառավարության առջև խնդիր դնել և այդ խնդիրը լուծելի դարձնել: 
Սա եմ համարում պետականաշինության մոդելը, որն այլընտրանք չունի։
Այժմ անդրադառնամ դատավոր Նաիրա Հովսեփյանի կարգապահական վարույթին։
ԲԴԽ-ն նախկինում արդեն իսկ արտահայտած իր իրավական դիրքորոշմամբ /որոշմամբ/ իմպերատիվ արձանագրել է, որ Նաիրա Հովսեփյանը, պայմանավորված մինուճար որդու՝ 44 օրյա պատերազմի ժամանակ որպես հերոս անմահանալու հետևանքով, դատավորի 2021-2024 թվականների դատական ակտերը կայացվել են ժամկետների խախտմամբ, սակայն դատավորի արարքում  բացակայում է մեղքը։
Տարիներ առաջ ԱՄՆ-ի դատարանում դատում են Վիետնամի պատերազմի հերոսի, ով  ԱՄՆ-ի ակումբներից մեկում, տեսնելով, թե երիտասարդների մի խումբ ինչպես է ծաղրում տարիքով մի պապիկի, այդ երիտասարդներին ոչ միայն ծեծի է ենթարկել, այլ նաև ՝ ստորացրել է։
Դատավորը նման արարքի համար օրենքով սահմանված 8 և ավել տարի ազատազրկում տալու փոխարեն տվել էր մեկ օր ազատազրկում և հայտարարել, որ չի կարող ազատազրկման դատապարտել մի մարդու, ով արյան գնով պաշտպանել է Ամերիկան, իսկ Ամերիկան՝ Ամերիկայի  հոգեբանները չեն կարողացել այնպես աշխատել  հերոսի հետ, որպեսզի կարողանան փոխել վերջինիս հոգեկան աշխարհը խաղաղ պայմաններում։
Այդ դատավորը ճանաչվել է տարվա լավագույն դատավոր։ 
Նաիրա Հովսեփյանի որդին՝ Գևորգ Արշակյանը, 44 օրյա պատերազմի կամավոր մասնակից է, ով անմահացավ Շուշիի պատերի տակ։
Ձեզանից ու՞մ համար  պարզ չի, որ բացառապես մոր՝ Նաիրա Հովսեփյանի մայրական դաստիրակության հիման վրա է տղան անունը ոսկե տառերով գրել հայոց պատմության էջերում;
Ու՞մ համար պարզ չի այն ցավը, որն ամբողջ կյանքում ուղեկցելու է հերոսի մորը:
Ու՞մ համար պարզ չի, որ Նաիրա Հովսեփյանի նման հերոս մայրերի պես մայրեր եթե շատ լինեին, այսօր մենք կապրեինք այլ Հայաստանում ու հաստատ արդարադատության նույն նախարարն այլ աշխատանքային ձեռագիր կունենար, իսկ իր աշխատակզմի՝ բանակում չծառայած երիտասարդներն այլ ֆորմատով և այլ վերաբերմունք կդրսևորեին Հերոսի մոր հանդեպ։
Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել։
Այսօր փորձում են գամել հերոսի մորը սյունի՞ն, սա կամ չիմացության, փորձի պակասի, լավագույն դեպքում՝ մեխանիկական աշխատանքի արդյունք է, կամ թերարժեքության բարդույթով տառապող, չարակամ մարդկանց խրախճանք։
ԲԴԽ-ի նախկինում արտահայտած իրավական դիրքորոշմամբ նույն հարցի շուրջ կրկին քննել օրենքի ուժով անթույլատրելի է, ենթակա է կարճման։

Գլխավոր տնօրեն,
Փաստաբան Լևոն Բաղդասարյան






Ո՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացումԱրցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ ՄխիթարյանՄի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա ՀակոբյանԵթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանելՌԴ պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի կնքման հիմնական պայմանը (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ ՀայաստանումԴիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական եւ վերջ. «Իրավունք» Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, սարքե՛ք էս կամուրջըՌեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարությունԹրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ«Մանկացած» Փաշինյանն Ալբանիայում ողջունում է եվրոպական երկրների առաջնորդներինԹիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներՊետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստելԶելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեմանՓաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ ԲաբուխանյանՄենք այստեղ չենք կատակում․ ԼուկաշենկոԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքիցԹրամփ. 2-3 շաբաթվա ընթացքում մենք որոշում կկայացնենք Պուտինի հետ հնարավոր հանդիպման վերաբերյալՍա միայն Զելենսկուն չի վերաբերվում, սա վերաբերվում է բոլոր Զելենսկու նմաններինԴուգին. «Մենք պետք է պատրաստվենք իրական հաղթանակի շատ լուրջ և երկար ճանապարհին»ՔՊ-ական մեծամասնությունը, վերջին չորս տարում, շուրջ 3,58 միլիարդ դրամ աշխատավարձ է ստացել. Արտակ Զաքարյան«Սա մեր հերոս նախնիների հիշատակը պղծելու փորձ է»․ ՀՀ-ում ՌԴ դեսպանը նամակ է հղել Սուրեն ՊապիկյանինԷրդողանը կմեկնի Ալբանիա․ այնտեղ է նաև Նիկոլ ՓաշինյանըԲանկային համակարգում տեղի ունեցած հնարավոր զեղծարարությունների հետ կապված բողոքների հետքերովՇոշափելի անկում արտահանման և ներմուծման ծավալներում. առաջին եռամսյակը թվերովՈւկրաինան կորցրել է ևս մեկ F-16 կործանիչ` ռուսական անօդաչուների հարձակման ժամանակԲրիտանիայի վարչապետի տունն ու ավտոմեքենան հրկիզել է ուկրաինացին (Ֆոտո)«Բարսելոնան»` Իսպանիայի չեմպիոն(տեսանյութ)Լիովին առողջ ադրբեջանցի ձյուդոիստը հաղթել է կույրերի առաջնությունումՌուսական ավիացիան «այրում» է ուկրաինական առաջնագծի կառավարման կենտրոնները եւ անօդաչուների կառավարման կետերը. Military Chronicle (Տեսանյութ)Այսօր՝ բարդ ու քաոսային Հայաստանի պայմաններում, Ուսանողի օրը պարզապես տոն չէԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն։«Էլոկտրոնիկները», որպես կազակական գեներալներ, մարտադաշտում են«Հրապարակ». Հայր ու որդի՝ մեղադրյալ«Իրավունք». Սամվել Բաբայանը Արցախի նախագահի ընտրությանն ընդառաջ` արցախցիների մեջ ներքին խժդժությունների պլան է ծրագրել«Ժողովուրդ». Արդյո՞ք կձերբակալեն Էջմիածնի նախկին քաղաքապետի ամուսնուն. սպանության գործի հետքերովԴոնալդ Թրամփը 11-րդ անգամ պապիկ դարձավԱՄՆ-ն հստակ ազդանշաններ ուղարկեց Կրեմլին. Ռուսական աղբյուր«Հրապարակ». Տիգրան Տեր–Մարգարյանին նախապես փոխարինող են նշանակել
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top