Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Կոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…

Վերլուծություն

Թերեւս «Ոսկե հորթը» ֆիլմի նմանությամբ՝ այս վերնագրով կզեկուցեր ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին, թե ինչ է կատարվել Ազգային ժողովում, իսկ վերջինիս արձագանքը կլիներ հետեւյալը. «Արդե՞ն»:

Ազգային ժողովում ականատես եղանք հերթական թոք-շոուին, որի գլխավոր դերերում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լեւոն Քոչարյանը, իսկ ՔՊ-ական իշխանությունից «կինոյի տղու» դերի համար պայքարում էին ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, պատգամավորներ Վահագն Ալեքսանյանը, Արման Եղոյանը եւ այլք:

Հերթական «կիլդիմը», իհարկե, ժողովրդի սոցիալական վիճակը թեթեւացնող կամ պաշտպանության հավելյալ երաշխիքներ ապահովող ինչ-որ մի նախագիծ չէր, այս գումարման խորհրդարանից նման բան սպասելը ֆանտաստիկայի ժանրից է: Պարզապես, տղաները տաքացել էին՝ փորձելով «ռազբիրատ» անել, թե ով է անհայրենիք ու թուրք, հիշել միմյանց «լավն» ու «բարին»: Այո՛, քանի կար սոցցանցերում գեներացվող քաղաքական հայհոյախոսությունն էին դատապարտում, հիմա այն բերել են Ազգային ժողով ու աքլորացել: Լեւոն Քոչարյանը ցանկություն է հայտնում դուրս շպրտել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, փոխնախագահ Հակոբ Արշակյանն ուզում է դուրս շպրտել Քոչարյան Լեւոնին: Է՛լ ձուկ գողացող, է՛լ եսմինչի լակոտ, է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն… Խառն են տղաները, շա՛տ խառը…

Իսկ ո՞րն էր այս ամենի գերագույն նպատակը: Այն, որ ժողովուրդն այս տեսարաններից ոչինչ չշահեց՝ հերթական անգամ հիասթափվելով ե՛ւ իշխանությունից, ե՛ւ խորհրդարանական ամենամեծ, այսպես կոչված, ընդդիմադիր ուժից, փաստ է: Հետեւապես, ինչի՞ց էին փորձում շեղել հանրությանը, ձայնը դեռ կլսենք: Բայց ակնհայտ է, որ տեղի ունենում «պասերով խաղ»: ՔՊ-ին տրված է «ֆաս» հրաման՝ Քոչարյան կրտսերի դերն ուռճացնել խորհրդարանում, դարձնել իբրեւ ամենաընդդիմադիր, վերջինս էլ փայլուն խաղում է իր դերը՝ կարեւորը տեսախցիկները լավ ռակուրսից բռնացնեն: Իսկ արդյունքում իրականությունն այն է, ինչ բազմիցս ասել է Ալեն Սիմոնյանը, որ իրենց համար «Աստծո պարգեւ է այսօրվա ընդդիմությունը»: Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ դերերը բաժանված են, գլխավոր հերոսները՝ ընտրված: Դե ծափ տվե՛ք, իսկ հետո կլինի այն, ինչ եղավ 2021 թվականի ընտրություններին՝ քոչարյանական «Կրելու ենք»-ով՝ նիկոլական «Ապագա կա»:

ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿՈՒՄ ԿԱ ԵՐԵՔ ՃԱՆԱՊԱՐՀ

ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը մանրամասնելով տեղի ունեցածը՝ ԱԺ ամբիոնից հայտարարել է. «Աննա Գրիգորյանն ու Արմենուհի Կյուրեղյանը երկուսով կինոներում ոնց են թիկնապահները գցվում, երբ շեֆի վրա կրակոց են նկատում, գցվում են` իրենց մարմնով պաշտպանելու իրենց շեֆի որդուն՝ Քոչարյանի փոքրիկին։ Այդտեղ՝ այդ կանանց թիկունքում, երկրորդ անգամ քթի տակ ինչ-որ բան է ասում, որը հայհոյանք է՝ հասկանալով, որ ոչ մի պարագայում իր կին թիկնապահների վրայով չէինք անցնի ու ոչինչ չենք անի, քանի որ ինքը պատսպարված է այդ կանանց շրջանում։ Ամեն դեպքում, ապահովության համար, հին ու բարի քոչարյանական ավանդույթի համապատասխան, թռնում է։ Թռնում է այս դահլիճից։ Հիմա ուզում եմ ասել՝ որ պահին ինքը մտավ այս դահլիճ, պատասխան է տալու իր արածների համար, սկզբում՝ վերբալ, հետո՝ վերբալ պատասխանից արդեն կախված»։

Թվում է, թե բանը հասավ դիվան բաշուն, բայց քֆուրի տակ մնացած ՔՊ-ականներին օգնության է հասնում «Գարդասիլի ասպետ» Արսեն Թորոսյանը՝ նույն հայհոյանքով «աբառոտկա է ֆռում» ոչ թե քթի տակ, այլ ԱԺ ամբիոնից: Ու քանի որ շենքի հետեւում քննարկվելիք թեման արդեն մտել է նիստերի դահլիճ, ստացվում է, որ ստեղծված իրավիճակն ունի երեք լուծման ճանապարհ՝ կա՛մ գողական, կա՛մ քաղաքական, կա՛մ իրավական:

Գողականը միանգամից բացառենք, որովհետեւ հերի՛ք է ինչքան արյուն թափվեց: Քաղաքականը կլինի այն, որ, պարզապես, իրենց ընդդիմադիր հռչակածներն ամեն անգամ ծեծ ուտելու փոխարեն՝ վայր դնեն մանդատներն ու հեռանան, ստեղծվի ֆորսմոժարային իրավիճակ, հանրային ու միջազգային ճնշում, Փաշինյանին էլ մնա մի ելք՝ հրաժարական: Իսկ երրորդ ճանապարհն ավելի անցնցում է, իրավական՝ վերջապես նախաձեռնել իմպիչմենթի՝ Փաշինյան Նիկոլին անվստահություն հայտնելու գործընթաց:

Ահա այս երրորդ տարբերակն է, որից սարսափում է իշխանությունը եւ այսպես կոչված, ընդդիմադիր մի թեւ՝ ի դեմս «Հայաստան» խմբակցության, ինչին էլ անդրադառնալով՝ իմպիչմենթի հարց բարձրացրած «Արթուն ենք» շարժման համակարգող, նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանն արձանագրում է. «Մնում է հասկանալ՝ ի՞նչ է ստանում այս ամենից ընդդիմությունը։ Մասնավորապես «Հայաստան» դաշինքը, որն այսքանից հետո էլ հրաժարվում է «իմպիչմենթ» հայտնել Փաշինյանին։ Մասնավորապես՝ Լեւոն Քոչարյանին ի՞նչ է տալիս ԱԺ պատգամավորի կարգավիճակն ու մանդատն այսօր, որ պատրաստ է հանուն դրա հանդուրժել անգամ հանգուցյալ պապի նկատմամբ ՔՊ-ականների փողոցային վիրավորանքն ու հայհոյանքները։ Այս հարցի հասցեատերը հայր ու որդի Քոչարյաններն են։ Հատկապես` հայրը համենայնդեպս, նա գիտի հարցի պատասխանը, թե ինչու «Հայաստան» դաշինքի պատգամավորները պատրաստ են ամեն օր էլ ծեծ ուտել, բայց չմիանալ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենթի գործընթացին»:

ՓԱՇԻՆՅԱՆ-ՔՈՉԱՐՅԱՆ ՀԱԿԱԻՄՊԻՉՄԵՆԹԱՅԻՆ ՉԳՐՎԱԾ ԿՈԱԼԻՑԻԱ

Այն, որ փոխադարձ հայհոյանքները, վիրավորանքներն ու ծեծուջարդը զուտ շղարշ է, էլ ավելի հիմնավորվում է նրանով, որ քոչարյանականները, որոնք պետք է այսքանից հետո՝ օր ու արեւ չտային ամբիոնից լկտիացող որոշ ՔՊ-ականների, լծվեցին ՀՀԿ-ի ուղղությամբ ցեխը շպրտելու գործին: Տպավորություն է, որ կա Փաշինյան-Քոչարյան հակաիմպիչմենթային չգրված կոալիցիա, որը պետք է շարունակվի մինչեւ 2026 թվականի հերթական ընտրություններ, ու արդեն կապ չունի, թե ինչ տեսարաններով կուղեկցվի մինչեւ այդ:

«Ցավով ենք նկատում, թե ինչպես ՔՊ-ականների կեղտոտ քաղաքականությանը զուգահեռ ակտիվացել են նաեւ Ռոբերտ Քոչարյանին սատարող մեդիա ռեսուրսներն ու խոսափողները, որոնք իրենք էլ չեն թաքցնում, որ ներկայացնում են նրա քաղաքական տեսակետները։ Բայց ակտիվացել են ոչ թե իրենց ինչ ասես ասող ՔՊ-ականների դեմ, այլ` Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի։ Երբ ՔՊ-ականները բացահայտ վիրավորանքներ ու զրպարտություն են ուղղում ձեր հասցեին, դուք լռում եք՝ փոխարենը ձեր ողջ ջանքերն ուղղելով Սերժ Սարգսյանի դեմ՝ նույն մեղադրանքներով, նույն ոճով, ինչ օգտագործում են իշխանական շրջանակները։

Դուք շարունակում եք շրջանառել կեղծ նարատիվներ, տարածել ապատեղեկատվություն, իբր թե ինչ-որ շենքերում բաժնեմասերի, սեփականությունների մասին՝ իրական քաղաքական խնդիրներից հանրության ուշադրությունը շեղելու համար։ Սա ոչ միայն անբարոյական, այլեւ քաղաքական անատամության դրսեւորում է» , - գրում է ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար Հենրիխ Դանիելյանը եւ շեշտում, որ պարզապես խայտառակություն է լինել այնքան վախկոտ ու ապաշնորհ, որ իշխանությանը պատասխանելու փոխարեն՝ ընտրում են հակաքարոզչություն ընդդիմադիր ուժի դեմ՝ ծառայելով նույն իշխանական օրակարգին, որի հարվածի տակ հաճախ հայտնվում են նաեւ իրենք: Կսանձի՞ Ռոբերտ Քոչարյանն իր բորիսմուրազիներին, թե՞ կշարունակի ապականել ընդդիմադիր դաշտը, որ Փաշինյան Նիկոլը միշտ ունենա լավ երեկո, պատասխանն արդեն պարզ է, մնում է ժողովուրդը հասկանա եւ հերթական անգամ չսխալվի: Այո՛, ժողովուրդը, որովհետեւ, միեւնույնն է, էլի բոլոր մեղքերը գցելու են ժողովրդի գրպանը: Համենայնդեպս, քոչարյանական տարիների ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, որը ժամանակին մեղադրվում էր դրսից բերված մեծ փողերի լվացման մեջ, համոզված է. «Փաշինյանին աներկբայորեն իշխանության է բերել ժողովուրդը»: Իսկ Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանն այսպես է արձագանքել վերջինիս. «Հանդսմանի հիմնադրամի արեւ...»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված