Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է «Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններում Ինչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել է Սպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասին Արսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակում Ի՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիան ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱ Հայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբից

Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…

Հրապարակախոսություն

Ադրբեջանը շարունակում է մեծ թափով զինվել, Իսրայելից, Թուրքիայից եւ այլ պետություններից  ներկրումներով համալրել իր զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի առանց այն էլ չափազանց մեծ պաշարները՝ չնայած նրան, որ տարածաշրջանում գտնվող ոչ մի պետությունից (Հայաստան, Վրաստան, Թուրքիա, Իրան), ինչպես նաեւ Ռուսաստանից իր դեմ պատերազմի սանձազերծման չի սպասում:

Բնականաբար, հարց է առաջանում՝ ինչո՞ւ, եթե Հայաստան ներխուժելու եւ իր հայտնի նպատակներն ուժով իրականացնելու մտադրություն չունի: Ինչ-որ սադրանքով պատերազմ սանձազերծելու առիթ ստեղծելը դժվա՞ր է…

ՆԻԿՈԼԻ ԶԻՋՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՔՎԻ ԹՈՒՐՔԱՎԱՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Հաջորդ անժխտելի փաստը, որին հարկ է ուշադրություն դարձնել, հետեւյալն է. ինչպես արդեն հայտնի է, Նիկոլ հայադավը հրապարակայնորեն հայտարարել է Ալիեւի նոր պահանջները կատարելու իր պատրաստակամության մասին: Նկատի ունենք, մասնավորապես, Հայաստանի նոր Սահմանադրության ընդունումը, որում չի լինի հղում Անկախության հռչակագրին, Ադրբեջանին Սյունիքով ոչ թե ավտոմոբիլային ճանապարհ, այլ Հայաստանի ինքնիշխանության խախտմամբ միջանցք տրամադրելու (ընդ որում, ոչ թե մեկ այլ մի քանի տեղով, նաեւ՝ Մեղրիով) իր եւ իր ոհմակի պատրաստակամությունը:

Այո, միջանցքնե՛ր, որոնցով Ադրբեջանը եւ Նախիջեւանը, վերջինիս տարածքով նաեւ Թուրքիան կկարողանան միմյանց հետ անարգել եւ անխոչընդոտ կերպով, առանց Հայաստանի սահմանային եւ մաքսային հսկողության, տրանսպորտային միջոցների երթեւեկություն, մարդկանց ու բեռների տեղափոխում իրականացնել: Եվ, ահա, չնայած այս ամենին, Ադրբեջանը Հայաստանի նոր Սահմանադրության շարադրանքից Անկախության հռչակագիրն օտարելու վերաբերյալ Նիկոլի հայտարարությունից մեկ շաբաթ չանցած, ինչպես բնորոշ է իրեն, միանգամայն թուրքավարի պատասխանեց Նիկոլ հայադավի կողմից զիջման, կզելու այս հերթական պատրաստակամությանը եւ «խաղաղության պայմանագրի» առաջարկությանը:

Վերը նշվածում համոզվելու համար պետք չէ հեռուն գնալ, բավական է բացել Հայաստանի «պաշտպանության նախարարություն» կոչվածի կայքը եւ կարդալ ապրիլի 19-ով, 21-ով եւ 23-ով թվագրված պաշտոնական հաղորդագրությունները: Դրանցից առաջինում մասնավորապես նշված է. «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 18-ին՝ ժամը՝ 22:35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարեւելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»։ Թերեւս ավելորդ է բացատրել, որ Ադրբեջանի ՊՆ-ի այս հերթական կեղծիքի նպատակը հերթական սադրանքի, ագրեսիայի համար հող նախապատրաստելն է: Ադրբեջանի ԶՈւ նոր կրակոցները չուշացան, ինչպես կարող էին Զատկի օրով յուրովի՝ թուրքավարի «չշնորհավորել» Հայաստանին…

Հայաստանի ՊՆ-ն իր հիշյալ հաղորդագրությունից 2 օր անց՝ ապրիլի 21-ին, հանդես եկավ նոր հաղորդագրությամբ, որում, մասնավորապես, նշված է. «Ապրիլի 20-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արեւյին ջրատաքացուցիչը: Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»:

Դժվար չէ պատկերացնել, որ այս հաղորդագրությունը կարդալուց հետո Ադրբեջանի ՊՆ- ում մի լավ ծիծաղել են. չէ մի չէ՝ հետաքննե՜լ, հանդես գալ հրապարակային պարզաբանումներով, թան էլ չէ, փրթած մածուն… Հետաքննելու, հրապարակային պարզաբանումներով հանդես գալու փոխարեն, Ադրբեջանի ԶՈւ-ն ապրիլի 24- ի՝ Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման նախօրեին, այն պահին, երբ Երեւանում ընթանում էր դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ջահերով երթը, դարձյալ կրակել է Խոզնավարի վրա՝ այսպիսով պատասխանելով ՊՆ-ի ապրիլի 21-ի հիշյալ կոչին ու Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագրին»: Միայն հրաշքով է, որ այս անգամ եւս զոհ կամ զոհեր չենք ունեցել Խոզնավարում:

Ահա Ադրբեջանի ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտման կապակցությամբ Հայաստանի ՊՆ-ի ապրիլի 23- ի պաշտոնական հաղորդագրությունն ամբողջությամբ. «Ապրիլի 23-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է բնակելի տուն։ Տուժածներ չկան: Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն առաջարկել է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծել, ինչին մինչեւ օրս Ադրբեջանը չի արձագանքել»։

Չգիտես արդեն՝ ծիծաղե՞լ, թե լալ, լա՞լ, թե ծիծաղել…

«Խաղաղության պայմանագիրն» Ադրբեջանի բոլոր ցանկությունների կատարմամբ, այսինքն՝ ստրկացուցիչ, մեր ազգային անվտանգությունը հարվածի տակ դնող ու մեր ազգային արժանապատվությունը նսեմացնող պայմաններով կնքելու Նիկոլ հայադավի արտահայտած պատրաստակամությանը Բաքվի հերթական ու թարմ արձագանքը մայիսի 12-ին եւ 13-ին Տավուշի Մովսես գյուղի գնդակոծումն է եղել:

Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զինատեսակներից Մովսես գյուղի եւ տարածքում գտնվող Հայաստանի ԶՈւ դիրքերի գնդակոծումը սկսել է մայիսի 12-ի երեկոյան 23:00-ի կողմ եւ այն դադարեցրել միայն մայիսի 14-ի ժամը՝ 11-ի կողմ: Գնդակոծման հետեւանքով վնասվել է Մովսես գյուղի տներից մեկի տանիքը, զուտ բարեբախտությամբ զոհեր, վիրավորներ չենք ունեցել:

ԲԱՔՎԻ ՍՊԱՍՄԱՆ ՏԱԿ ԹԱՔՆՎԱԾ ՌԻՍԿԵՐԸ

Բնականաբար, հարց է առաջանում՝ այս պահին հրաժարվելով «Խաղաղության պայմանագրի» ստորագրումից ու մտադիր լինելով զավթել Հայաստանի տարածքը, գրավել նույնիսկ Երեւանը, իրականացնել Սեւանա լճում Ալիեւի լողանալու եւ Երեւանում թեյ խմելու երազանքը, Ադրբեջանն ինչո՞ւ հիմա չի գնում այդ քայլին, պատերազմ չի սանձազերծում Հայաստանի դեմ: Դժվար չէ հասկանալ, որ սպասում է ինչ-որ բանի: Իսկ այդ դեպքում ինչի՞…

  1. Ռուս-ուկրաինական, միաժամանակ Արեւմուտք-Ռուսաստան հակամարտությունը դադարեցնելու, խաղաղության պայմանագիր կնքելու ԱՄՆ-ի միջնորդական ջանքերի տապալմանը, հակամարտության գոտում իրավիճակի, մեղմ ասած, սրմանը եւ Ռուսաստանի համար ծանր կացության առաջացմանը, ինչը, հատկապես, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի եւ ԵՄ-ի ջանքերով բացառված չէ:

Նկատի ունենք, հատկապես, «խաղաղապահներ»-ի անվան ներքո եվրոպական զորքերի հնարավոր մուտքն Ուկրաինա, եվրոպական մի շարք պետությունների եւ ԵՄ-ի կողմից նորանոր ֆինանսական հատկացումները՝ միլիարդավոր եվրոների տրամադրումն Ուկրաինային նորագույն ԱԹՍ-ների եւ սպառազինության այլ տեսակների արտադրության համար, ինչպես նաեւ զենք-զինամթերքի, ռազմական տեխնիկայի ուղղակի մատակարարումները: Մասնավորապես՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի որոշմամբ Ուկրաինային «TAURUS KEPD 350/150» «օդ-երկիր» դասի մեծ հեռահարության ու բարձր ճշգրտության ավիացիոն թեւավոր հրթիռների հնարավոր տրամադրումը, որոնք կարող են Ռուսաստանի համար գլխացավանք դառնալ: Նացիստի թոռ ու նացիստների բանակում ԽՍՀՄ-ի դեմ կռվածի որդի Մերցն արդեն քանիցս հայտնել է նշված հրթիռներն Ուկրաինային տրամադրելու մտադրության մասին, այլ խնդիր է՝ դա քաղաքական ինքնագովազդի նպատա՞կն ուներ, թե նա վերջերս կանցլերի պաշտոնը ստանձնելուց հետո գործնականում իսկապես կգնա այդ քայլին…

  1. Իրանին Իսրայելի եւ ԱՄՆ-ի հարվածին, եթե տապալվեն Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները, ինչի վտանգը կա:

Եթե Ալիեւի վերոնշյալ սպասումներն ի վերջո չարդարանան, նա կարող է ստորագրել «խաղաղության պայմանագիր» կոչվածը Հայաստանի նոր Սահմանադրության շարադրանքից Անկախության հռչակագրի օտարումից եւ ԵԱՀԿ Մինսկի խմբից Հայաստանի հրաժարվելուց հետո, ստորագրել, անշուշտ, իր կողմից թելադրված՝ Հայաստանի ազգային անվտանգությունը հարվածի տակ դնող, անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը խախտող, նվաստացուցիչ ու ստրկացուցիչ պայմաններով:

Իսկ գոնե դրանից հետո կապահովվի՞ խաղաղությունը… Փաստերի սթափ վերլուծությունը վկայում է, որ «խաղաղության պայմանագիր» կոչվածն, ըստ էության, պատերազմի պայմանագիր է, որը Նիկոլ հայադավը, որպես յուրօրինակ դանդաղ գործողության ական, ուզում է դնել Հայաստանի տակ: Ակա՛ն, որպեսզի այն պայթի, եթե «Քեմալական պայմանագիրը» չկարողանա վերարտադրվել, եւ Հայաստանում իշխանության գա քիչ թե շատ ազգային որեւէ գործիչ:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ






Սա լկտիություն ու ապօրինություն է, շուրջ բոլորս լացող երեխաներ են. Գոհար Մելոյանն ահազանգում է«Թանգարանների ապագան՝ արագ փոփոխվող համայնքներում» խորագրի ներքո կանցկացվեն միջոցառումներ տարբեր թանգարաններումԻնչո՞ւ է նախագահն ասում «ոչ». 18 դատապարտյալի ներման խնդրագիր մերժվել էՍպերցյանը լավ մրցաշրջան է անցկացնում. Մոստովոյը` ՌՊԼ-ի լավագույնների մասին Բուֆոնը` ՉԼ-ի «Ինտեր»-«Բարսելոնա» եզրափակիչի մասինԱրսեն Զախարյանը շարք է վերադառնում Ինչ ճակատագիր ունեցան արցախցիների վրանն ու պայքարը՝ Ազատության հրապարակումԻ՞նչ էր իրականում իրենից  ներկայացնում «Գերտրուդա» օպերացիանՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԳԱԳԱԹԱԺՈՂՈՎԸ, ԹԵԵՎ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ ՉԵՂԱՎ, ԲԱՅՑ ՇԱՏ ՉԻ ՈՒՇԱՆԱՀայաստանի ազգային հավաքականի նորեկը արգենտինական ակումբիցԴԵՌ ԱՆԳԱՄ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԶԵԼԵՆՍԿԻՆ ԱՐԴԵՆ ՊԱՐՏՎԵԼ ԷՐՏոտալիտարիզմի շնչից նիկոլական ժողովրդավարությունն ուղղակի թառամեց. ԶԱՐՄԱՆՔ Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ Հայաստանը ուներ կանխատեսելի և արտաքին քաղաքական ճկունությամբ օժտված իշխանություն. ԴանիելյանԻրա իժոյությունն ա անում, ավել պեն չկա. ԲԱՄԲԱՍԱՆՔՄինչեւ 7-րդ օրը երեխային զգում էի, երեխան թույլ է,վանք եմ տեսնում. Հայտնի աստղահոգեբանը բացառիկ կանխատեսում է իրականացրելԿոմանդո՜ր, Լեւոնին ծեծում են…Այ դու ձկան աչք. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՓաշինյանն Ալիևին սուրճ խմելու է հրավիրելՕրեր առաջ Նիկոլը ԱԺ-ում աջ ու ձախին համբալ էր գոռում․ այսօր թուրքերն իրենց նորընծա համբալին կալմեջ են արել ու ծաղրում են․ Միհրան Հակոբյան (Video)Ադրբեջանը չի ստորագրում Նիկոլ հայադավի «խաղաղության պայմանագիրը», որովհետեւ սպասում է…Ucom-ի աջակցությամբ տեղի ունեցավ Silicon Mountains 2025 Լոռի տեխնոլոգիական ֆորումըՄիջոցառումների տոմսերի գնման Eventhub հարթակն արդեն հասանելի է MyAmeria հավելվածումՈ՞ւր է տանում Վազգեն սրբազանի արեւմտյան ուղինՔանդվեցին երկու ընտանիք. Անի Կարապետյանը փակագծեր է բացումԱրցախցիներս մտահոգ ենք ոչ միայն մեր սեփական տների համար. Արզիկ ՄխիթարյանՄի տխմար նստում է էկրանի առաջ և իմ մասին խոսելիս ասում է՝ էդ «փնթի էգը», էդ «տգետ հարճը». Աննա ՀակոբյանԵթե Արթուրի գլխից մի մազ պակասեց, պատասխան եք տալու. Աշխեն Սումբուլյանն ահազանգում է Հռոմի Պապ Լևոն XIV-ը Պուտինի Թուրքիա չգնալը «ողբերգություն» է անվանելՌԴ պատվիրակությունը Ստամբուլում նշել է հրադադարի կնքման հիմնական պայմանը (Տեսանյութ)Օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով. եղանակը՝ ՀայաստանումԴիանա Գասպարյանին չորով ասել են՝ հրաժարական եւ վերջ. «Իրավունք» Բաքվից հայտարարում են, թե իբր Հայաստանի զինանշանը արտացոլում է հարևանների նկատմամբ տարածքային պահանջ Կիևյան կամուրջը վտանգի տակ է, սարքե՛ք էս կամուրջըՌեֆորմիստներն առաջարկում են վարչապետի թեկնածու առաջադրել Վահան Բաբայանին. հայտարարությունԹրամփին կոչ են արել ստիպել Զելենսկուն հրաժարական տալ«Մանկացած» Փաշինյանն Ալբանիայում ողջունում է եվրոպական երկրների առաջնորդներինԹիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսը բախվել է երկաթե էլեկտրասյանը, ապա բենզալցակայանի գովազդային վահանակին. կան վիրավորներՊետդումայում առաջարկել են ՆԱՏՕ-ի փակման մասին օրենքի նախագիծ պատրաստելԶելենսկին նշել է Ուկրաինայի համար Ստամբուլում Ռուսաստանի հետ բանակցությունների հիմնական թեմանՓաշինյանն ու Ալիևը քննարկել են խաղաղության համաձայնագրի տեքստի ընթացիկ վիճակը (տեսանյութ)ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ ԲաբուխանյանՄենք այստեղ չենք կատակում․ ԼուկաշենկոԹուրքիայի արտգործնախարարը հայտարարություն է արել Ռուսաստան-Ուկրաինա բանակցություններից առաջԶելենսկու գրասենյակը հայտնել է խուճապի մասինՓաշինյանը կարճ զրույց է ունեցել Էրդողանի հետ (տեսանյութ)Հակոբ Ասլանյանն ու Հովիկ Աղազարյանը վարչապետի թեկնածու են առաջադրել Էդմոն ՄարուքյանինՀՀ ներպետական օրենքով այն քրեորեն հետապնդելի արարք չէ, բայց․․․Հայտնի փաստաբանը ֆաշիզմի քարոզչության հետքերովՓաշինյանն Ալբանիայում զրույց է ունեցել Ալիևի հետ (տեսանյութ)Միայն հզոր Մարդը, հզոր Մայրը կարող էր մինուճար բալին ֆիզիկապես կորցնել ու չխելագարվել. Հայտնի փաստաբանի հայտարարությունըՉինական յուանը շահում է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքից
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top