Արսեն Զախարյանը շարք է վերադառնում
Սպորտ
«Ռեալ Սոսիեդադի» ռուսաստանցի կիսապաշտպան Արսեն Զախարյանը կարող է մասնակցել մրցաշրջանի վերջին հանդիպումներին։ Իսպանական թիմի 21-ամյա կիսապաշտպանը վերականգնվել է ազդրի քառագլուխ մկանի վնասվածքից հետո եւ մարզվում է ընդհանուր խմբում, հաղորդում է Mundo Deportivo-ն։
Արսեն Զախարյանը պատրաստ կլինի «Ժիրոնայի» եւ «Ռեալի» դեմ Լա Լիգայի վերջին երկու տուրերի հանդիպումներին։
Տարբեր վնասվածքների պատճառով Արսեն Զախարյանը բաց է թողել մրցաշրջանի մեծ մասը։ Նա մասնակցել է 4 հանդիպման բոլոր մրցաշարերում, խփել է 1 գոլ, կատարել 1 գոլային փոխանցում։