Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Չասով Յար - Տորեցկ
Միջազգային
Լիման-Սեւերսկի ուղղությունից (https://iravunk.com/?p=313299&l=am) մի փոքր ավելի հարավ` Չասով Յարում ռուսական «սողացող» հարձակումը եւս կտրուկ տեմպեր է վերցրել:
Քաղաքի կենտրոնական հատվածը, որտեղ տեւական ժամանակ մարտեր էին ընթանում, լիովին անցել է ռուսական վերահսկողության տակ: Մարտերը Չասով Յարի արեւմտյան արվարձաններում են, որտեղ եւս ռուսները լուրջ առաջընթաց ունեն:
Չասով Յարի ամբողջական վերահսկողության դեպքում ռուսական ուժերը կկարողանան հարվածել հյուսիսային ուղղությամբ` այս հատվածում եւս Սեւերսկի թիկունք դուրս գալու եւ շրջապատումն ամբողջացնելու հույսով:
Իսկ անա Չասով Յարի հարավային թեւում ռուսական ուժերը Ստուպոչի բնակավայրի ողջ գոտում` հնարավորություն ստանալով դուրս գալ իչպես Կոնստանտինովկայի անմիջական մատույցներ, այնպես էլ` շարժվել դեպի հարավ` Տորեկից ընթացող հարջակմանն ընդառաջ: Իսկ դա ուկրաինական կողմին սպառնում է շատ խոշոր շրջապատումով:



