Ռուսական ուժերը կտրուկ ակտիվացել են ողջ ռազմաճակատով մեկ. Տորեցկ-Պոկրովսկ
Միջազգային
Տորեցկի արեւմյան թեւում (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=313300&l=am) ուկրաինական ուժերի համար, ինչպես եւ սպասվում էր, արդեն մեկ «կաթսա» ստեղծված է:
Այն բանից հետո, երբ այս հատվածում ուկրաինական վերահսկողության ելուստի արեւմտյան հատվածից ռուսները դուրս եկան Զարյա բնակավայր, այսօր էլ արեւելքից մտան Ռոմանովկան (Այս երկու բնակավայրերի հեռավորությունը մոտ 2 կմ-ի կարգի է, այդ գծից հարավ գտնվող ուկրաինական ուժերը հայտնվեցին օպերատիվ շրջապատման մեջ: Ընդ որում, հիմնական ճանապարհները ռուսները ֆիզիկապե վերահսկում են, դաշտային ճանապարհների վրա ունեն կրակայի հսկողություն ընդհուպ` հրաձգային զինատեսակներից: Խոսքը հարթ տարածքի մասին է, որը ամբողջացնում է ուկրաինական ուժերի անելանելիությունը:
Քիչ ավելի արեւմուտք ռուսները հսկում են Պոմրովսկ-Կոնստանտինովկա հիմնական մայրուղու մետ 35-40 տոկոսը, եւ սկսել են հարձակումը դեպի Կոնստանտինովկայի արեւմտյան թեւ:
Բուն Միրնոգրագի արւեելյան թեւում էլ ռուսներն ամբողջական վերահսկողության տակ վերցնելով Միրոլյուբովկա- Մալինովկա-Նովայա Պոլտավկա գիծը, սկսել են դուրս գալ Պոկրովսկ-Միրնոգրադի թիկունք: Ընդ որում, զարգանում է նաեւ հարձակումը Պոկրովսկի արեւմտյան թեւում:


