ԱՅՍՕՐ ԱՆՎԱՆԻ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿ, ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է
Սպորտ
Այսօր, մայիսի 18-ին, ծննդյան 36-րդ տարեդարձն է նշում անվանի բռնցքամարտիկ, Եվրոպայի մեծահասակների փոխչեմպիոն, հավաքականի առաջատարներից, Եվրոպայի գավաթի բրոնզե մեդալակիր, Լիտվայի միջազգային մրցաշարի հաղթող ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ։ Նա նաև հանդես է գալիս պրոֆեսիոնալ ռինգում։
Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել օրվա հոբելյարի Բարեղամի հետ։ - Շնորհավորում ենք, Բարեղամ, ծննդյան տարեդարձի առթիվ։ - Շատ շնորհակալ եմ։ - Բարեղամ, վերջերս Բոսնիա Հերցեգովինայում մասնակցեցիր IBA Pro 4 պրոֆեսիոնալ Բռնցքամարտի երեկոյին, ակնհայտ էր, որ դու ես հաղթել ու ցավոք մրցավարները քեզ չտվեցին հաղթանակը ու ոչ ոքի գրանցեցին։
- Մրցակիցս ազգությամբ սերբ կաշվե ձեռնոցի մարտիկ էր, մենամարտի երկրորդ ռաունդում նրան նոկդաունի եմ ենթարկել։ Նույնիսկ մրցակիցս հասկացավ, որ մրցավարները շատ անարդար են ինձ հանդեպ ու հենց ռինգում մրցակիցս բարձրացրեց իմ ձեռքը։ Սա իմ երկրորդ պրոֆեսիոնալ մենամարտն էր։Երևանում կայացած Քաղաքապետի գավաթ միջազգային մրցաշարում ևս հաղթել էի ու ոսկե մեդալ նվաճել։ Սպասում եմ այլ առաջարկներ էլ շուտով կլինեն, միջազգային մրցաշարերի կմասնակցեմ, հուսով եմ անարդար մրցավարների էլ չեմ հանդիպի։
- Շնորհակալություն, Բարեղամ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Զգացված եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ



