Տիկնիզյանին կհեռացնեն «Լոկոմոտիվի» մարզումներից
Սպորտ
Մոսկվայի «Լոկոմոտիվը» որոշել է թիմի մարզումներից հեռացնել պաշտպան Նաիր Տիկնիզյանին, հայտնում է ինսայդեր Ալեքսանդր Իվանովը:
26-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ չի մեկնելու Սամարա, որտեղ «Լոկոմոտիվը» կանցկացնի առաջնության վերջին խաղը «Կռիլյա Սովետովի» հետ:
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի ԲԿՄԱ-ի դեմ խաղից հետո Թիկնիզյանը հայտարարել է, որ իրեն թիմից վտարված է զգում և ակումբին խնդրելու է ամռանը թույլ տալ հեռանալ: