Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել
ՍԻՄ - Գլխավոր լուրեր
Խորհրդակցություններ են տեղի ունեցել «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության (Վրաստան) և «Սահմանադրական իրավունքի միություն» կուսակցության (Հայաստան) միջև:
Խորհրդակցություններին վրացական կողմից մասնակցել են «Համերաշխություն հանուն խաղաղության» կուսակցության նախագահ Միխայիլ Ժգենտին, կուսակցության քաղաքական քարտուղար Թեմուր Պիպիան և քաղաքագետ, քաղխորհրդի անդամ Գիորգի Իրեմաձեն, հայկական կողմից՝ «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցության նախագահ, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ» շարժման համակարգող Հայկ Բաբուխանյանը եւ շարժման խորհրդի անդամ Արմեն Քեռյանը։
Քննարկված հարցերը ներառում էին միջազգային իրավիճակը, աշխարհաքաղաքական խնդիրները, իրավիճակը Հարավային Կովկասի տարածաշրջանում, քաղաքական բարդ խնդիրների լուծման ուղիները։ Բացի այդ, քննարկվել են տարբեր միջոցառումների կազմակերպման, ինչպես նաև տեղեկատվական դաշտում կուսակցությունների համագործակցության հարցեր։ Կուսակցության ղեկավարները միմյանց վստահեցրել են համագործակցության հուշագիր ստորագրելու մտադրության մասին։ Խորհրդակցությունների արդյունքում եզրակացվել է, որ կողմերը գաղափարապես մտերիմ են, և դա հիմք է տալիս կողմերի միջև ավելի սերտ հարաբերությունների զարգացման համար։ Կողմերը հավաստիացրել են վրացի և հայ ժողովուրդների միջև բարեկամությունը զարգացնելու իրենց ցանկությունը։