Զինծառայող է կյանքից հեռացել Հոկտեմբերի 10-ի աստղագուշակ. ի՞նչ է սպասվում կենդանակերպի նշաններին Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել

Այսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

ՔՊ-ից հեռացված պատգամավոր ՀՈՎԻԿ ԱՂԱԶԱՐՅԱՆԸ  շարունակում է «փայլատակել» իր «մտքի թռիչքով»: Հիմա էլ արդարացնելով այն, թե ինչու Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը դարձավ իրենց վարչապետի թեկնածուն՝ ասում է՝ երբեք նա չի աշխատել Փաշինյանի մոտ, աշխատել է Հայաստանի վարչապետի հետ։ «Դուք գիտեք, թե ով մեկի հետ աշխատում է, պետք է հավերժ իր ծառան կամ հավերժ իր կամակատարը լինի՞»,- մի հատ էլ զարմանում է Աղազարյանը: Անդրադառնալով վերջինիս՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը գրում է. «Իսկ այդ վարչապետն անուն չունի՞...Փաստորեն, ՔՊ-֊ից վռնդված Հովիկը հող է նախապատրաստում ապագա քայլիստների համար ինդուլգենցիա ստանալու՝ դավաճան Նիկոլի հետ համագործակցությունը պատճառաբանելու համար: Թե բա՝ իրենք Նիկոլի մոտ չեն աշխատել, իրենք վարչապետի հետ են աշխատել....Շատ պրիմիտիվն ես, Հովո...»: Ի դեպ, այն կարգի է Աղազարյանի ինքնավստահությունը հասել պիկին՝ նշում է, որ թեպետ իր պատգամավոր դառնալու մեջ էական նշանակություն է ունեցել Նիկոլ Փաշինյանը, բայց «ինքը զրո չէ». «Մենք էլ մեզնից ենք արժեք ներկայացնում»: Չէ, այսպես, որ շարունակվի, Աղազարյանի անունը, որպես արժեք, գրանցելու են ՅՈՒՆԵՍԿՕ-ում:

Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի նախկին տնօրեն ՍՈՒՐԵՆ ՆԱԶԻՆՅԱՆԸ՝ արձագանքելով մայիսի 12-ին Առողջապահության նախարարության պաշտոնական պարզաբանմանը, թե ինքը մայիսի 10-ին hetq.am-ի հետ հարցազրույցում իբր ստահոդ եւ մանիպուլյատիվ պնդումներ է արել՝ նշել է. «Պատասխանատու կերպով վերահաստատում եմ, որ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, այո՛, փորձել է ինձ պարտադրել համաձայնել Հանձնաժողովի կազմած՝ ավելի քան 87 միլիոն ՀՀ դրամի գոյություն չունեցող «խախտումների» հետ»: Նրա խոսքով՝ նախարարն անգամ առաջարկել է այդ գումարը մարել չորս տարվա ընթացքում, եթե նա համաձայնի ստորագրել, իսկ հրաժարվելուց հետո գործադրվել են ճնշումներ՝ խնդիրը լռեցնելու համար: Բացարձակ զարմանալի է՝ փաստորեն, նախկին տնօրենը խոսում է ոչ միայն ֆինանսական «գոյություն չունեցող» խախտումների մասին, այլ նաեւ պնդում, որ նախարարն անձամբ է փորձել իրեն ստիպել համաձայնել դրանց։ Եվ սա՝ պետական համակարգում, առողջապահության նման զգայուն ոլորտում։ Եթե նույնիսկ այս ամենի մի մասն է ճիշտ, փաստացի կանգնած ենք համակարգային լրջագույն ճգնաժամի առջեւ։ Կարճ ասած՝ կատարյալ «բարդակ» ոլորտում:

Ոչ պակաս զարմանալի իրավիճակ էր ՌԴ ԱԳ նախարար ՍԵՐԳԵՅ ԼԱՎՐՈՎԻ հայաստանյան այցի հետ կապված երեւանյան աժիոտաժը: Հակառուսներն ամեն կերպ փորձեցին «հարամ» անել ռուս դիվանագետի պաշտոնական այցը: Ընդհուպ՝ հակապուտինյան պաստառ հայտնվեց կամուրջից կախված, որը տեսանկարահանվել է անօդաչու սարքով: Ակնհայտ է, որ այս ամենը կարող էր տեղի ունենալ կա՛մ իշխանության ակնհայտ հրահանգով, կա՛մ առնվազն նրանց թողտվությամբ: Ոչ պակաս զարմանալի էր նաեւ այն, որ ոստիկանությունը, որը սովորաբար ակնթարթորեն է արձագանքում ամենաչնչին պաստառին, այս դեպքում «չնկատեց» կամ «ուշ արձագանքեց» կամրջից կախված հակապուտինյան ուղերձին։ Եվ սա այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի ռազմավարական գործընկեր երկրի բարձրաստիճան դիվանագետի այցին։ Հարց է առաջանում՝ սա պարզապես վերահսկողության բացթողո՞ւմ էր, թե՞ հստակ մտածված քաղաքական ժեստ՝ ուղղված արտաքին լսարանին։

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ