На обижанних воду возят. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր Փանջունի
ԳԱՍՊԱՐԱԼՈՂ
(ԷՋՄԻԱԾՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ԴԻԱՆԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ` ՀՐԱԺԱՐԱԿԱՆ ՏԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային հանձնաժողովից հայտնում են, որ Էջմիածնի քաղաքապետը հրաժարական ա տվել, որ պադվալից գեներալ Մանվելի նման կանսերվա չհայտնաբերեն:
**
ՄԻ ԽՈՍՔՈՎ` ՔԱՇՎԱՆՔ
ՔՊ - ից հայտնում են, որ Նիկոլը իր պաշտոնը կզիջի միայն իրենից ավելի սուտ խոսացողի, ինչը իրատեսական չի։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ` ԻՐԵՆՑ ԹՈՒՐՔ ԱՍԵԼՈՒՑ ՎԻՐԱՎՈՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ВОЗ-ի տղուն թուրք մի ըսեք, մեղք է։
**
ՆԻԿՈԼԸ` ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ
(ՎԵՐՋԻՆՍ` ՆԻԿՈԼԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ՄԱՐԴՆ Ա, ԵՍ ՆՐԱ ՀԱՄԵՄԱՏ 10-15 ԱՆԳԱՄ ՀԵՏ ԵՄ, ДАЖЕ ОБИДНО, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
На обижанних воду возят!
**
ՈՉԻՆՉ ԱՆՁՆԱԿԱՆ
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ` ՄԱՐԴԿԱՆՑ ՈՋԻԼ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կրթության նախարարությունից հայտնում են, որ Աննան ոչ ոքի չի վիրավորել, ուղղակի նա ուսանող եղած ժամանակ, հայտնի անեկդոտի նմանությամբ, միայն ոջիլի դասն է սերտել։
**
ԷԴՄՈՆԸ ԱԳՆ-ԻՑ ՏԵՂԱՓՈԽՎԵԼ Է ԱՂԱԶԱՐՅԱՆԱՆՈՑ
ԱԳՆ-ից հայտնում են, որ Էդմոն Մարուքյանը հիմա էլ է Նիկոլի հատուկ հանձնարարությունների գծով դեսպանը, բայց որպես ընդդիմադիր վարչապետի թեկնածու:
**
ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՍՐԱՑՈՒՄՆԵՐ, ԿԱՄ ԿԼԻՄԱՔՍԻ ՄԵՋ Ա
(ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆՆ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ ԷՇ, ՎԵՐՋԱՑԱԾ ՏԽՄԱՐ, ՈՋԻԼ ԱՆՎԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
ԿԳՄՍ-ից հայտնում են, որ կրթությունը նորաձեւ է շարժման շրջանակներում Աննա Հակոբյանը հայհոյանքներով եւ անեծքներով էլ է կրթում «անկիրթ» բառապաշարից զուրկ իր լսարանին: