«ՍԱ ԻՆՁ ՄԵԾ ՓՈՐՁ ՏՎԵՑ, ՈՐՊԵՍԶԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆԸ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵՄ». ՍԱՄԲՈՅԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎՐՈՊԱՅԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆ
Սպորտ
Iravunk. com -ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կայացած Սամբոյի Եվրոպայի առաջնությունում արծաթե մեդալ նվաճած, ծնունդով Վանաձորից ԱՐՇԱԿ ԲԵԿՉՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 64 կգ քաշային կարգում։ Մեկնարկում ցավեցնող հնարքով հաղթեցի լիտվացի մրցակցիս, վաղաժամ, ապա 2։0 հաշվով հաղթեցի Բելառուսի ներկայացուցչին, եզրափակչում, ափսոս, 4։1 հաշվով պարտվեցի ռուս մրցակցիս իմ սխալի պատճառով, այդպես արժանացա արծաթե մեդալի։ Բելառուսի ներկայացուցիչը շատ ուժեղ էր, նրա հետ գոտեմարտը դժվար անցավ։ Սա ինձ մեծ փորձ տվեց, որպեսզի Աշխարհի առաջնությանը ոսկե մեդալ նվաճեմ։
- Շնորհակալություն, Արշակ, մեզ ժամանակ տրամադրելու համար։
- Շատ շնորհակալ եմ ուշադրության համար, անխափան գործունեություն Ձեր թերթին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ




