Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար

ՊԵԿ․ Հայաստանում ստվերային շրջանառությունն աճել է 146%-ով

Տնտեսություն

2025 թվականի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում ստվերային շրջանառությունը, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 84 մլրդ դրամով կամ 146%-ով։ Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն այսօր ասել է, որ դրա հետևանքով պետությունը թերհավաքագրել է 39 մլրդ դրամ, ինչը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 80%-ով ավելի է։ 

 

Նա նշել է, որ մաքսանենգության հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 9%-ով։

 

Ինչպես նկատել է ՊԵԿ ղեկավարը, եթե 2024 թվականի հունվար-ապրիլ ամիսներին ՊԵԿ-ի դեմ կայացվել է 793 դատական ակտ, ապա 2025 թվականի նույն ժամանակահատվածում այդ թիվը նվազել է մինչև 587։ «Ընդ որում, եթե 2024 թվականի առաջին 4 ամիսներին հօգուտ ՊԵԿ-ի կայացվել է 97 դատական ակտ, ապա այժմ՝ 486։ Սա խոսում է այն մասին, որ մենք գերատեսչության ներսում արդյունավետ աշխատանք ենք տանում»,- ընդգծել է Էդուարդ Հակոբյանը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ