Տիկնիզյանը շուտով կլքի «Լոկոմոտիվը»
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանը շուտով կլքի ակումբը, բայց կշարունակի հանդես գալ Ռուսաստանի Պրեմիեր Լիգայում: Այս մասին հայտնում է լրագրող Հրաչ Խաչատրյանը:
Ավելի վաղ Տիկնիզյանը հայտնել էր խաղաժամանակի պակասից իր դժգոհության մասին և մտադիր է դիմել ակումբի ղեկավարությանը՝ պայմանագիրը խզելու խնդրանքով:
Ըստ Transfermarkt պորտալի՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 6 միլիոն եվրո: