Բարսեղյանի ոսկե ձախ ոտքը և եզրային կիսապաշտպանի դիրքից գոլ խփելու կարողությունը զարմանալի է. Վայս
Սպորտ
«Սլովանի» գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը, ով երկար տարիներ գլխավորում է թիմը, բարձր է գնահատել Տիգրան Բարսեղյանի խաղային կարողությունները և մարդկային որակները։
«Տիգրանին մարզելը միշտ չէ, որ հեշտ է։ Բայց նա հրաշալի անհատականություն է՝ մաքուր սրտով։ Նա երբեք չի խաբի։ Մարզիչ-խաղացող վստահությունը կարևոր է, և Տիգրանը դա ապահովում է։ Նա կարող է երբեմն բաց թողնել մարզումների որոշ մանրամասներ, բայց խաղադաշտում նրա տաղանդն անգերազանցելի է։ Նրա ոսկե ձախ ոտքը և եզրային կիսապաշտպանի դիրքից գոլ խփելու կարողությունը պարզապես զարմանալի են։ Վերջին չորս տարիներին մեր թիմում ամեն տարի նոր առաջատար էր՝ Վլադո Վայս, Ջաբա Կանկավա, Յուրայ Կուցկա, Գիորգի Չակվետաձե, Անդրեժ Չավրիչ։ Իսկ վերջին երկու տարիներին այդ առաջատարը հենց Տիգրանն էր՝ թե՛ խաղով, թե՛ արդյունքներով։ Նա աչքի ընկավ նաև Չեմպիոնների լիգայում՝ գոլ խփելով «Միլանին» և մի քանի կարևոր գոլային փոխանցում կատարելով թիմակիցներին»,-ասել է Վայսը։