Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու Լեվոն Զուրաբյան VS Նիկոլ Փաշինյան Ակրոպոլիս թանգարանում բացվել է «Հին Հայաստան» միջազգային ցուցահանդեսը Ջրամատակարարման ընդհատումներ են տեղի ունեցել Կիևի հինգ շրջաններում Բրիտանիան ցանկանում է վերադառնալ ԵՄ. Brexit-ը չափազանց թանկ էր. The Times Մելանյա Թրամփը հնարավոր է համարում Ուկրաինայում հրադադարը մինչև Սուրբ Ծնունդ Քո մասին այնպիսի ճշմարտություն կասեմ, ստիպված կլինես փախչել նաեւ ՌԴ-ից․ Դանիելյանը՝ Պիպոյին Մեզ այսօր շատ են պակասում Մոնթեի պես հայերը․ Հռիփսիմե Նահապետյան Հայաստանի նկարիչների միությունը նոր նախագահ ունի Իրական դեպքեր, բարդություններ եւ նոր բացահայտումներ․ «Մոնթե» ֆիլմը շուտով մեծ էկրաններին

Դպրոցի շրջանավարտները պատրաստ են ստեղծել հայոց նոր ոսկեդար

Զարկերակ

Այսօր Երեւանի բազմաթիվ դպրոցներում հնչեց վերջին զանգը: Միջնակարգ դպրոցը, այսինքն` 9-րդ դասարան ավարտողները  հրաժեշտ են տալիս իրենց դպրոցներին, նշում են իրենց  կյանքում  այդ կարեւոր փուլի ավարտը եւ քայլ անում դեպի  նոր կյանք:

Հետաքրքիր է, թե ինչպես եւ ինչպիսի թեմատիկայով եւ շեշտադրումներով են անցնում վերջին զանգի հանդեսները:

Մեզ հաջողվեց ներկա լինել  Երեւանի թիվ 78  դպրոցի  9 դ դասարանի  վերջին զանգի հանդեսին, որը կազմակերպել էր դասղեկ Նառա Բադալյանը: Ուրախությամբ պետք է նշենք, որ հանդեսը արտացոլում էր հայրենասիրական գաղափարները, սերը դեպի հայոց լեզուն, ինչպես նաեւ  ազգային ու բարոյական արժեքները դեպի մայրը, դեպի ուսուցիչները, դեպի գիտելիքները:

Հանդեսի  նշանաբանն էր` «ոսկեդարից ոսկեդար», եւ  աշակերտները այբուբենի ստեղծումից  հասան մինչեւ մեր օրերը, փառաբանելով հայոց լեզուն եւ  երդվելով միշտ լինել մայրենիի պահպանողները: Դրան էր նվիրված նաեւ երգերից մեկը, որը կատարեցին աշակերտները, որտեղ ասվում էր, որ մենք աշխարհում ավելի հարազատ` «այսքան մերը» բան չունենք, քան մեր լեզուն է:

Հանդեսի գլխավոր մտքերից այն էր, որ մենք` հայերս, նորից ենք ունենալու ոսկեդար եւ  այն ոչ թե ինքն իրեն է գալու, այլ դա պետք է ստեղծել, եւ այդ ստեղծողները հենց այն սերունդն է, որը այսօր նշում է իր վերջին զանգը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ