ՇՏԱՊ. 20 օր հետո 2-ամյա Տիգրանին գտել են Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ

Այսօր՝ մայիսի 24-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության մեծ թվով փրկարարներ, հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատների փրկարարները, ջրասուզակները վաղ առավոտից Կոտայքի մարզի Մարմարիկ գետում շարունակել են մայիսի 4-ից որոնվող 2-ամյա Տիգրանի որոնողական աշխատանքները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քիչ առաջ ջրասուզակներն ու փրկարարները երեխայի մարմինը հայտնաբերել են Մարմարիկ գետում:
Երեխայի հայտնաբերման մասին տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղից քննչական խումբը ժամանում է դեպքի վայր: