Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում, սպասենք. Սպերցյան
Սպորտ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» հետ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը նվաճելուց հետո «Матч ТВ»-ի լրագրողի հետ զրույցում անդրադարձել է իր ապագային:
«Մենք պատմության մեջ մտանք։ Գաղտնիք չէ, որ ցանկանում եմ խաղալ Եվրոպայում։ Բայց դեռ որևէ հստակ բան չկա։ Եկեք սպասենք, ամեն ինչ հնարավոր է»,- ասել է ռուսական ակումբի 24-ամյա ավագը:
«Կրասնոդարն» իր պատմության մեջ առաջին անգամ է նվաճել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի չեմպիոնական տիտղոսը:
Սպերցյանը 2024/2025 մրցաշրջանում մասնակցել է 35 խաղի, խփել 11 գոլ և կատարել 6 ասիստ: