Տիկնիզյանի տրանսֆերի համար պաշտոնական առաջարկ է պատրաստվում սերբական ակումբի կողմից
Սպորտ
Սերբական «Ցրվենա Զվեզդան» պաշտոնական առաջարկ է պատրաստում «Լոկոմոտիվի» և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար, հայտնում է Metaratings.ru-ն։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Լոկոմոտիվը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին երկու միլիոն եվրոյի դիմաց, հատկապես որ ըստ աղբյուրի հայ ֆուտբոլիստը սերբական թիմի ներկայացուցիչների հետ զրույցում ցանկություն է հայտնել տեղափոխվել սերբական ակումբ։