Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն դարձավ «Ոսկե խաղակոշիկի» դափնեկիր։
Ֆրանսիացի հարձակվողը «Ռեալ Սոսյեդադի» դեմ Իսպանիայի Լա լիգայի վերջին` 38-րդ տուրի խաղում (2-0) գրանցած դուբլի շնորհիվ շրջանցեց Լիսաբոնի «Սպորտինգի» ֆուտբոլիստ Վիկտոր Դյոկերեշին և 31 գոլով (62 միավոր) կարիերայում առաջին անգամ արժանացավ մրցանակին։
Դյոկերեշը Պորտուգալիայի առաջնությունում 39 գոլ խփեց ու 58,5 միավորով երկրորդն է, «Լիվերպուլի» վինգեր Մոհամեդ Սալահը` 58 միավորով (29 գոլ Անգլիայի Պրեմիեր լիգայում) երրորդն է։ Հնգյակում են նաև Հարի Քեյնը («Բավարիա», 52 միավոր, 26 գոլ) և Մատեո Ռետեգին («Ատալանտա», 50 միավոր, 25 գոլ)։