Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ Փաշինյանին ԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիան Ֆրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ) Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանը Ռուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոց Bloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարություն ՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում է «Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե Իմ թիկունքը ՏԿԵ նախարան է, մնացածին էլ չեմ ասում. ՔՊ-ական թեկնածուն շարունակում է արտոնյալ տգիտությունը Աղոթում ենք, որ Անիի ոտքը չամպուտացնեն. ադրբեջանցուն վնասազերծած կինը դեռ վերակենդանացման բաժանմունքում է

Չթողնենք, որ մեր հասարակությունում սանտիագոներ հայտնվեն. Սամսոն Մովսիսյան

Լուսանկարներ

Ճակատագիր, որից խուսափել հնարավոր չէ։ Սպանություն, որը չպետք է տեղի ունենար… բայց տեղի ունեցավ։ Նա ի սկզբանե դատապարտված էր մահվան. բոլորը գիտեին ու չկանխեցին: Ոչ ոք չէր ցանկանում այս մահը՝ առաջին հերթին հենց ապագա սպանողները։ Նրանք անում են ամեն ինչ, որ իրենց կանգնեցնեն։ Սակայն իրադարձությունների ընթացքն այլեւս հնարավոր չէր փոխել. մարդասպաններին կանգնեցնողներ չեղան: Եվ գլխավոր հարցերի հարցը շարունակում է մնալ այն, թե, ի վերջո, ո՞ւմ վրա է ընկնում պատասխանատվությունը, երբ բոլորը գիտեն, բայց ոչ ոք չի կանխում… Այս մարկեսյան հայտնի «Հայտարարված սպանության քրոնիկոն»-ը բարձրացավ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահի բեմ՝ ՍԱՄՍՈՆ ՄՈՎՍԻՍՅԱՆԻ բեմադրությամբ, «Մահապատժի քրոնիկներ» անունով ու մեքսիկական երաժշտությամբ: Ներկայացումն արդեն իսկ համալրել է թատրոնի խաղացանկը: Կայացած առաջնախաղից հետո` «Իրավունք»-ը ներկայացման տողատակերն է բացել բեմադրիչի հետ զրույցում:

— Ներկայացումը վերլուծում է անչափ հակասական կերպարի՝ Սանտիագո Նասարի ողբերգական մահը: Իսկ նրան Դուք արդարացնո՞ւմ եք՝ իր մեղքերի համար:

— Ինձ թվում է՝ Սանտիագո Նասարին բոլորս էլ արդարացնում ենք: Բայց խնդիրը ոչ թե դա է, այլ ավելի շատ այն, որ թույլ չտանք, որպեսզի մեր հասարակության մեջ սանտիագոներ լինեն: Մարդկային անտարբերությունն է բերում նրան, որ հայտնվեն սանտիագոներ:

— Ինչո՞ւ որոշեցիք հենց հիմա բեմադրել Մարկեսի այս գործը: Ինչպիսի՞ արդիականություն եք տեսնում այս ստեղծագործությունում` մարկեսյան մոգական ռեալիզմի եւ մերօրյա իրականության միջեւ:

— Եթե խոսում ենք մարդկային անտարբերության մասին, կարծում եմ՝ ավելի արդիական գործ չէր կարելի գտնել: Այսօր լրահոսը թերթում ենք, ու հիմնականում էմոցիոնալ ինչ-որ արձագանք չի լինում մեզ մոտ, կամ ինչ-որ բան չենք անում: Դրա համար այս գործը շատ արդիական է: Մարկեսը 70-ականներին է գրել այս գործը, եւ վատ է, որ մինչեւ հիմա հասարակության մեջ ոչինչ չի փոխվել:

— Սամսոն, որքանո՞վ եք հավատարիմ մնացել Մարկեսի բուն ստեղծագործությանը, թե՞ այն հարմարեցրել եք հայ հանդիսատեսին:

— Ինչպես գիտեք, «Հայտարարված սպանության քրոնիկոն»-ը վեպ է, բնականաբար, այն որոշակիորեն կրճատել ենք, որովհետեւ այդ ծավալը չէինք կարող բեմադրել: Բայց հիմնական գծերը պահպանված են:

— Ի՞նչ եք ցանկանում, որ հանդիսատեսն անպայման տանի իր հետ այս ներկայացումից:

— Մենք հատուկ ենք ներկայացումը խաղում հանդիսատեսին շատ մոտ, որպեսզի հանդիսատեսն իրեն գործողության մասնիկը զգա եւ ունենա այն զգացողությունը, որ իրենք էլ տեսնում են այդ իրադարձություններն ու ոչինչ չեն կարող փոխել: Ուզում եմ, որ հանդիսատեսի մեջ այս ներկայացումը դիտելուց հետո՝ ցանկություն առաջանա ինչ-որ բան փոխելու: Չի՛ կարելի անտարբեր մնալ անարդարության դեմ: Չի՛ կարելի միայն խոսել, երբ կողքդ ինչ-որ բան է կատարվում: Մարդիկ իներտ են դարձել, վերաբերմունք չունեն շատ հարցերում: Եվ կարծում եմ՝ այս գործը գրելիս Մարկեսի մոտ էլ է այն ցանկությունը եղել, որպեսզի հորդորի, որ՝ ժողովո՛ւրդ, եկեք զարթնենք, հիշե՛նք մարդկային ջերմության մասին: Հուսով եմ՝ մարդիկ կմտածեն դրա շուրջ:

— Պարոնյան թատրոնում, կարծես, մինչեւ Ձեր բեմադրությունը՝ ոչ ոք Մարկեսի գործերին չէր անդրադարձել: Դժվա՞ր էր «աշխատել» Մարկեսի հետ:

— Ո՛չ, ինքը շատ լավ ու հետաքրքիր հեղինակ է, հատկապես էպիկական թատրոնի ժանրում, երբ դերասանները պատմում են, երգում են, նվագում են: Մարկեսն էլ լավ հնարավորություն է տալիս այդ երեւակայությունն աշխատեցնելու։ Այնպես որ, հիանալի հեղինակներից մեկն է, եւ հայ թատրոնում կան մարկեսյան լավ բեմադրություններ։

— Անդրադառնանք նաեւ դերասանական կազմին…

— Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանական կազմն է ներգրավված ներկայացման մեջ, որոնց հետ փորձ կար արդեն աշխատելու։ Այս անգամ արդեն կես բառից իրար հասկանում էինք: Կարծում եմ՝ ամեն մեկն իր կերպարն իր զգացածով եւ պատկերացրածով բացեց: Այնպես որ, հետաքրքիր պրոցես է եղել: Շնորհակալություն թատրոնի գլխավոր ռեժիսոր պարոն Հակոբ Ղազանչյանին եւ թատրոնի տնօրեն պարոն Կարո Շահբազյանին արդեն որերորդ անգամ ինձ հնարավորություն ընձեռելու համար այստեղ աշխատել: Ինձ համար մեծ հաճույք է Պարոնյան թատրոնում աշխատելը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Պլաստիկ վիրահատություններ, անհետացած լուսանկարներ և ողբերգություն․ ինչ էր թաքցնում Միլենա Պետրոսյանը փակ դռների հետևում«ՆՊԱՏԱԿ ՈՒՆԵՄ ՆՎԱՃԵԼ ՆԱԵՎ UFC ՎԱՐԿԱԾՈՎ ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԲԱՂՁԱԼԻ ՏԻՏՂՈՍԸ». ԽԱՌԸ ՄԵՆԱՄԱՐՏԵՐԻ ՄԱՐԶԻԿ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԻ ՀԱՂԹՈՂ ԱՐՍԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆՄեկ ամսից ավելի է՝ 30-ից ավելի հայ վարորդներ իրենց բեռնատարներով մատնվել են բախտի քմահաճույքին. ահազանգ Սանամյան, ուրախ եմ քեզ համար. Սուջյանը շնորհակալություն է հայտնել Նիկոլ ՓաշինյանինԱՄՆ–ն չի բացառում Կիևում իր դեսպանատան էվակուացիանՖրանսիայում ոստիկանության և ցուցարարների միջև փողոցային ծանր բախումները չեն հանդարտվում (Տեսանյութ)Ռուսաստանի Զինված ուժերը Սումիում ոչնչացրել են դեղագործական գործարանըՌուսական բանակը պատրաստվում է շրջափակել Զապորոժիեն. Ուկրաինական լրատվամիջոցBloomberg. ՆԱՏՕ-ն մշակում է Ռուսաստանի դեմ «արագ հաղթանակի» ռազմավարությունՀՐԱՏԱՊ. Գեւորգ Սուջյանը զգուշացնում էՑույցեր Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսարանի առջևԵ՞րբ է վահանձեւ գեղձի հանգույցը վտանգավորՎրաստանը TRIPP-ը մրցակից չի համարում, այն կլրացնի Միջին միջանցքը. ԿոբախիձեՆոյեմբերի 1-ից անձը հաստատող փաստաթղթերի տրամադրման համակարգը կգործի նոր ձևաչափով․ ՆԳՆԱդրբեջանցի զինծառայողը Սիսիանի հոսպիտալից դեպքի գիշերը տեղափոխվել է երևանյան բուժկենտրոններից մեկըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 5-ինԱրմավիրի թեմի առաջնորդ Տ. Սիոն արքեպիսկոպոսին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելն անընդունելի է․ հայտարարություն Իսպանիայի վարչապետը լուծարել է խորհրդարանը․ երկրում կանցկացվեն արտահերթ ընտրություններՈ՞վ է այսօր ձերբակալված քրեական հեղինակությունը և ի՞նչ քրգործերով է անցնում«Սիթի» սուպերմարկետների ցանցում բացահայտվել են ծխախոտային արտադրատեսակների վաճառքի խախտումնե

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված