Հայաստանին ցիկլոն է մոտենում. սպասվում են հորդառատ անձրևներ, հնարավոր է նաև կարկուտ
Հասարակություն
Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 27-ին կեսօրից հետո, 28-31-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում՝ նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22 մ/վ արագությամբ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ից: