Սաուդյան Արաբիա, թե՞ Իտալիա. Ինձագին խոսել է իր ապագայի մասին
Սպորտ
Սիմոնե Ինձագին կարող է հեռանալ իտալական ակումբից և ստանձնել Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլալի» ղեկը։ Իտալացի մասնագետն անձամբ է մեկնաբանել վերոնշյալ լուրերը.
«Առաջարկներ կան թե՛ Իտալիայից, թե՛ Սաուդյան Արաբիայից։ Սակայն խելագարություն կլինի դրանց մասին մտածելը, երբ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է շաբաթ օրը։ Այս պահին չեմ ցանկանում որևէ մեկի հետ բանակցել։ Եզրափակիչից հետո կհանդիպեմ «Ինտերի» ղեկավարության հետ, և եթե պայմանները մեզ համար հարմար լինեն, կշարունակենք համագործակցությունը», – նշել է Ինձագին։