Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

ՇԱՏ ՆՄԱՆ Է, ՈՐ ԴԻՏԱՎՈՐՅԱԼ ԵՐԿԻՐԸ ՈՉՆՉԱՑՆՈՒՄ ԵՆ

Վերլուծություն

­Հա­յաս­տան­յան տնտե­սութ­յան այն ցու­ցա­նիշ­նե­րը, ո­րոնք ներ­կա­յաց­վե­ցին պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յան կող­մից, մեղմ կլի­ներ կա­տաստ­րո­ֆիկ ան­վա­նե­լը: Դ­րանք մեկ բան են նշա­նա­կում` Հա­յաս­տա­նը տնտե­սութ­յուն, որ­պես այդ­պի­սին, պար­զա­պես չու­նի:

­Թեեւ ինչ-որ ան­հաս­կա­նա­լի գու­մա­րում-հա­նում­նե­րով ցույց են տվել, որ այս հուն­վար-մար­տին ու­նե­ցել ենք Տն­տե­սա­կան ակ­տի­վութ­յան 4,4 տո­կոս աճ, ո­րը ե­թե ան­գամ ի­րա­կան լի­ներ, ի­րե­նից ո­չինչ չի ներ­կա­յաց­նում, բայց ան­գամ վի­ճա­կա­գիր­նե­րը չեն կա­րո­ղա­ցել քո­ղար­կել ի­րա­կան կա­տաստ­րո­ֆան: Այն է` արդ­յու­նա­բե­րութ­յան ո­լոր­տում, որն ի­րա­կա­նում տնտե­սութ­յան հիմ­քե­րի հիմքն է, պատ­կե­րը սա է: Հուն­վա­րին` ան­ցած հուն­վա­րի հա­մե­մատ 11,4 տո­կոս ան­կում է, փետր­վա­րին` 26,6, մար­տին` մոտ 17 եւ վեր­ջին ցու­ցա­նի­շը` ապ­րի­լին` ան­ցած ապ­րի­լի հետ հա­մե­մատ ան­կու­մը 18,7 տո­կոս է: Հան­րա­գու­մա­րում` հուն­վար-ապ­րի­լին` 16,1 տո­կոս ան­կում է, թեեւ ռեալ հաշ­վարկ­նե­րով էլ ա­վե­լի մեծ պետք է լի­ներ:

Այս­պի­սով, տար­վա 1/3-ի կտրված­քով պե­տութ­յունն ու­նի 16 տո­կո­սա­նոց արդ­յու­նա­բե­րա­կան ան­կում, երբ աշ­խար­հում ո­րե­ւէ նման ազ­դակ չկա: Սա բա­ցա­ռա­պես ներ­քին տնտե­սա­կան ի­րո­ղութ­յուն­նե­րի հե­տե­ւանք է, այ­սինքն` այն տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յան, ո­րը իշ­խա­նութ­յուն­նե­րը որ­դեգ­րել են: Ու դա միան­գա­մայն սպա­սե­լի էր: Այս­պես, ան­ցած ա­միս` ա­ռա­ջին ե­ռամս­յա­կի կտրված­քով ներ­կա­յաց­վել էր բյու­ջեի ե­կա­մուտ­նե­րի 597 371.4 մի­լիոն դրամ մա­կար­դակ` ան­ցած տար­վա 524 983.1 մի­լիոն դրա­մի դի­մաց: Հ­պար­տո­րեն լրջա­գույն ա­ճե­րից էին խո­սում: Մինչ­դեռ այն դեպ­քում, երբ ու­նեն արդ­յու­նա­բե­րութ­յան կա­տաստ­րո­ֆիկ ան­կում­ներ եւ ե­կա­մուտ­նե­րի նման աճ, մեկ բան է նշա­նա­կում` այս իշ­խա­նութ­յուն­նե­րի ողջ «տնտե­սա­կան քա­ղա­քա­կա­նութ­յու­նը» հիմն­ված է տնտե­սութ­յու­նից ա­ռա­վե­լա­գույնս փող «քե­րե­լու» վրա, ո­րը, բնա­կա­նա­բար, ոչ միայն բա­ցա­ռում է ա­մեն մի զար­գա­ցում, այլ հա­կա­ռակն է` ոչն­չաց­նում է ե­ղա­ծը: Ու այս­տեղ ար­դա­րա­ցում, ե­թե «բյու­ջե ենք լցնում», ինչ­պես հայտ­նի դեպ­քով ԱԺ-ում գլուխ էր գո­վում Նի­կո­լը, չի կա­րող լի­նել. հի­մա ա­մեն ինչ «քե­րում» եք, բյու­ջե լցնում, որ չգի­տես ին­չի վրա ծախ­սեք: Բայց ար­դեն այս պա­հին դա ոչն­չաց­նում է տնտե­սութ­յան վեր­ջին հիմ­քե­րը: Սա այն­քան պարզ է, որ միան­գա­մից է ա­ռա­ջին պլան գա­լիս դի­տա­վո­րութ­յան վար­կա­ծը:

­Նաեւ հաշ­վի առ­նե­լով այն վի­ճա­կը, ո­րը կա ար­տա­քին ա­ռեւտ­րի ո­լոր­տում: Այն է` հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն շա­րու­նակ­վող ար­տա­հան­ման ան­կու­մը ապ­րի­լին հա­սել է 53,7 տո­կո­սի: Հուն­վար-ապ­րի­լի կտրված­քով ան­կու­մը մոտ 60 տո­կոս է: Այ­սինքն, Հա­յաս­տա­նից ար­տա­հան­վում է միայն այն, ին­չը չի կա­րող չար­տա­հան­վել. մե­տա­ղա­կան հումք եւ նման բա­ներ: Նույնն է նաեւ ներ­մուծ­ման ո­լոր­տում. մոտ 50 տո­կո­սի չա­փով ան­կում: Այ­սինքն, Ռու­սաս­տա­նի հետ ներ­մու­ծում-վե­րար­տա­հա­նում մե­խա­նիզ­մը գործ­նա­կա­նում կանգ է առ­նել: Սա անդ­րա­դառ­նում է բյու­ջեի վրա, եւ դրած` ողջ եր­կի­րը մին­չեւ վերջ «քա­մում» են: Հե­տո իշ­խա­նա­վոր­նե­րը «կթռնեն» կամ կփոր­ձեն «թռնել»` «ին­ձա­նից հե­տո ջրհե­ղեղ» տար­բե­րա­կով: Իսկ եր­կի­րը, ա­վե­լի ճիշտ այն, ին­չը մնա­ցել է եր­կիր աս­վա­ծից, հաս­տատ շատ եր­կար ուշ­քի չի գա­լու: Հաշ­վի առ­նե­լով նաեւ այն ահ­ռե­լի պարտ­քե­րը, ո­րոնք Նի­կո­լը բար­ձել է այս երկ­րի ու­սե­րին:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ