Միշտ մտածում եմ, որ եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ Մխիթարյան Այսօր կայանալիք ֆուտբոլային հանդիպումները Փաշինյանը ազդարարել է Ամուլսարի հանքավայրի շահագործման մասին «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը շնորհավորել է Երեւանի տոնի կապակցությամբ Հզոր մագնիսական փոթորիկը կծածկի Երկիրը․ տեխնիկան կարող է խափանվել, մարդիկ վատ կզգան իրենց Ինչպիսի՞ ձմեռ է սպասվում այս տարի Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնել ՌԴ-ն կարող է խափանել Մասի Starlink-ն առանց արբանյակները ոչնչացնելու. Reuters Ռուսաստանը և Իրանը Կասպից ծովում բեռնատար նավերի թիվը կկրկնապատկեն՝ ընդդեմ ԱՄՆ-ի բլոկադայի

Այսպիսի բան միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Դրականորեն զարմանալի է, բայց փաստ. ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցի օրերին, երբ ՀՀ արտգործնախարարության շենքի դիմաց հերթական հակառուսական սակավաթիվ ակցիան կազմակերպվեց, դրան չմիացան ծռերը՝ ԱԺԲ-ԱԿԱՆՆԵՐԸ: Այո՛, հենց նրանք՝ ովքեր մշտապես առաջին շարքում էին նման ցույցերի ժամանակ՝ բարձրախոսով, պաստառներով, քարոզչական աղմուկով, այս անգամ լուռ են: Փաստորեն, թունդ հակառուսական դաշտում մնում են ընդամենը մի քանի գործիչ՝ այն էլ ուղնուծուծով գլոբալիստական շրջանակներից, որոնց օրակարգն արդեն վաղուց դուրս է գալիս հայկական ազգային շահերի տրամաբանությունից։ Իսկ ԱԺԲ-ն, կարծես, որոշել է վերանայել իր մարտավարությունը։ Մնում է միայն ենթադրել՝ սա պատահակա՞ն մի հապաղում էր, թե՞ հաշվարկված քայլ՝ կապված ԱՄՆ նորընտիր նախագահ Թրամփի որդեգրած արտաքին քաղաքական ուղեգծի հետ։ Վերջինս, ինչպես հայտնի է, կողմ է ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորմանը, ինչը ենթադրաբար ազդում է նաեւ տարբեր երկրների ու այդ թվում՝ տարածաշրջանային քաղաքական շարժումների դիրքորոշումների վրա։

Իրավապահ մարմիններում էլ զարմանալի իրադարձությունների պակաս չկա: Ըստ մամուլում տեղ գտած լուրերի` աննախադեպ գողություն է արձանագրվել ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ։ ՔԿ Տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից, որը գտնվում է Դեղատան փողոցում, հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590.000 դոլար։ Չհրկիզվող պահարանը, որտեղ պահվում էր գումարը, եղել է 6-րդ հարկում։ Նույն աղբյուրները պնդում են, որ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։ Օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ Համաձայնեք, որ այսպիսի բան միայն նիկոլական Հայաստանում է հնարավոր:

«Եվրատեսիլ» 2014-ի հաղթող տրանսգենդեր ԿՈՆՉԻՏԱ ՎՅՈՒՐՍԹԸ հրապարակել է այս տարվա «Եվրատեսիլ»-ի հաղթող ՋեյՋեյի հետ զուգերգ: Նրանք կատարում են եվրատեսիլյան հաղթած երգը, վերջում էլ ողջագուրվում ու համբուրվում: Ի դեպ, մոտ մեկ ամիս առաջ ՋեյՋեյն ու Կոնչիտան նաեւ տեսահոլովակ էին հրապարակել, թերեւս դրանով նաեւ ազդարարելով այլասերված մրցույթի կազմակերպիչներին, թե ով պետք է դառնա այս տարվա հաղթողը: Այո՛, կոնչիտայիզմը թեւածում է «Եվրատեսիլ»-ում նույնիսկ մրցույթից հետո, այստեղ են ասել՝ «рыбак рыбака видит издалека»: Հիշեցնենք, որ «Իրավունք»-ն ավելի վաղ գրել էր, որ այս տարի «Եվրատեսիլ»-ում հաղթեց ոչ թե երկիր, այլ, այսպես կոչված, համայնք: Այն էլ ո՛չ ավել, ո՛չ պակաս քվիր համայնքը: Ի՞նչ է իրենից ներկայացնում այն, մանրամասնենք՝ այս համայնք կոչվածը ներառում է այն մարդկանց, ովքեր չեն նույնանում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության ավանդական կամ հիմնական ձեւերի հետ, կարճ ասած՝ նույն ԼԳԲՏ-ականներն են, որին գումարվել է նաեւ սեռական այլ ոչ ավանդական ձեւեր նախընտրողները: «Եվրատեսիլ-2025»-ում հաղթած ավստրիական-ֆիլիպինյան ծագմամբ ԼԳԲՏՔ+ համայնքի ներկայացուցիչ արտիստը՝ ՋեյՋեյն իր հարցազրույցներից մեկում ուղիղ հայտարարել է եւ հարազատ համայնքին աչքալուսանք տվել, թե երջանիկ է «Եվրատեսիլ»-ում ներկայացնել քվիր համայնքը։ Նա նաեւ իր հարցազրույցներում հաճախ ընդգծում է, որ ակտիվորեն աջակցելով ԼԳԲՏ համայնքին՝ ցանկանում է օրինակ լինել այն երիտասարդների համար, ովքեր վախենում են լինել այն, ինչ իրականում կան: Գրողը տանի, այսքանից հետո՝ Հայաստանն այս մրցույթում ի՞նչ գործ ունի:

ԶԱՐՄԱՑԱԾ Է «ԻՐԱՎՈՒՆՔ»-Ը

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ