«Ինտերն» անցել է գործի. +1 համաձայնեցված տրանսֆեր
Սպորտ
«Ինտերը» շուտով պաշտոնապես կհայտարարի «Մարսելի» եզրային հարձակվող Լուիս Էնրիկեի տրանսֆերի մասին, գրում է Ֆաբրիցիո Ռոմանոն:
Այսօր հանդիպում է տեղի ունեցել երկու ակումբների նախագահների՝ Ջուզեպե Մարոտայի և Պաբլո Լոնգորիայի միջև: Գործարքը վերջնականապես համաձայնեցվել է. «Ինտերը» կվճարի 25 միլիոն եվրո:
Բրազիլացին 5 տարվա պայմանագիր կկնքի միլանյան ակումբի հետ ու կմասնակցի աշխարհի ակումբային առաջնությանը: