«Փաստ». Իսկ այլ երկրներում հնարավո՞ր է հարսանիք օպերային թատրոնում կամ մարզադաշտում
Մամուլի տեսություն
«Փաստ» օրաթերթը գրում է. «Մի քանի օր է՝ քննարկվող ամենաթեժ հարցերից մեկը դարձել է Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքը: Եթե հաշվի առնենք, ըստ մամուլի տեղեկությունների, իշխանականների մասնակցությունը, երևի թե բնական էր նաև հարցադրումը, թե ինչ աղմուկ կբարձրացներ նույն Նիկոլ Փաշինյանը, եթե նման հարսանիք արվեր նախկինում:
Մյուս կողմից՝ կային նաև կարծիքներ, թե ՄՀՀ-ն սրբավայր չէ, որ չթույլատրվի այնտեղ հարսանիք անցկացնել: Կային նաև տեսակետներ, որ աշխարհում ընդունված է նման տարածքներում այդպիսի միջոցառումներ անցկացնելը: Մենք փորձեցինք ուսումնասիրել՝ արդյո՞ք իսկապես այլ երկրներում ևս նման բան հնարավոր է: Պարզվում է՝ ոչ միայն հնարավոր է, այլև բավականին «ընդունված» է: Օրինակ՝ աշխարհի ամենահայտնի և նշանակավոր օպերայի և բալետի թատրոններից մեկը՝ Փարիզի Գառնիե օպերան (Գրանդ օպերա) նույնիսկ գնացուցակ ունի այդպիսի միջոցառումների համար: Ըստ այդմ, սրահի վարձակալությունը տատանվում է 50-150 հազար եվրոյի սահմաններում (նայած՝ որ տարածքն է վարձակալվում), բարձրակարգ բանկետի սպասարկումը յուրաքանչյուր անձի համար 150-300 եվրոյի սահմաններում է, ձևավորումը՝ մոտ 20 հազար եվրո և այլն, և այլն: Մի խոսքով, ինչպես ասում են, «փողին մուննաթ»:
Այլ երկրներում ևս համանման «ծառայություններ» են առաջարկվում, դա շատ տարածված է հատկապես մարզադաշտերում. կարևոր պայմանն է, որ այդպիսի միջոցառումները չխանգարեն այդ մարզադաշտերի, թատրոնների բուն գործունեությանը և գրաֆիկին»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում