Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
Առողջապահական
Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին, որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ տուբերկուլյոզով հիվանդացությունը և մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են՝ 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84 (առանց ՄԻԱՎ-դրական ՏԲ մահացության)։
Արդյունքում Թոքաբանության ազգային կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։