Համլետ Մանուկյանը` մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը` փոխչեմպիոն
Սպորտ
Լայպցիգում ընթացող սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Հայաստանը չեմպիոն և փոխչեմպիոն ունի։
Նժույգ թափեր վարժությունում 17-ամյա Համլետ Մանուկյանը վաստակած 14,766 միավորով ոսկե մեդալ նվաճեց, իսկ 18-ամյա Մամիկոն Խաչատրյանը 14,733 միավորով արծաթե մեդալակիր դարձավ: