Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

ԵՐԲ Է ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԹՐԱՄՓԸ «ԱՇԽԱՐՀԸ ԵՐԵՔ ԳՈՏՈՒ» ԲԱԺԱՆԵԼ

Վերլուծություն

Ի­հար­կե, Էր­դո­ղա­նը շա­րու­նա­կում է իր ակ­տի­վութ­յու­նը թյուր­քա­կան ուղ­ղութ­յամբ, ո­րը պարզ ե­րե­ւաց նաեւ հնդկա-պա­կիս­տան­յան վեր­ջին սրա­ցում­նե­րի ժա­մա­նակ: Երբ Ան­կա­րան բա­ցա­հայտ ա­ջակ­ցութ­յուն հայտ­նեց Պա­կիս­տա­նին: Բայց մյուս կող­մից էլ նույն Էր­դո­ղա­նը Լա­չի­նում օ­դա­նա­վա­կա­յան բա­ցե­լիս հա­զիվ էր կմկմա­լով եւ եր­կար դա­դար­նե­րով իր ե­լույ­թը կար­դում: Թուր­քա­կան աղբ­յուր­նե­րում միան­գա­մից օ­րա­կարգ ե­կան նրա ա­ռող­ջա­կան վի­ճա­կի մա­սին հին խո­սակ­ցութ­յուն­նե­րը, ո­րոք ի­րա­կա­նութ­յու­նից այդ­քան էլ հե­ռու չեն:

Ու խնդի­րը միայն ա­ռող­ջա­կա­նը չէ: Ան­կախ Նի­կո­լի դիր­քո­րո­շու­մից, Էր­դո­ղա­նը հաս­կա­նում է, որ հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յունն ի­րե­նով ա­նե­լը ան­խու­սա­փե­լի բախ­ման է տա­նե­լու ռուս-ի­րա­նա­կան թե­ւի հետ, ե­թե ան­գամ Նի­կոլն այդ ուղ­ղութ­յու­նը նվի­րի: Ամ­բողջ հարցն այն է, թե ներ­կա ա­ռող­ջա­կան եւ այլ խնդիր­նե­րով հան­դերձ, երբ նաեւ ակ­տիվ օ­րա­կար­գում է Էր­դո­ղա­նի ի­րա­վա­հա­ջոր­դի թե­ման, նման բախ­ման գնա­լը որ­քա­նո՞վ է ռեալ: Ա­ռա­վել եւս, երբ ներ­կա պա­հին Էր­դո­ղա­նը Մոսկ­վա­յի հաշ­վին լուրջ քա­ղա­քա­կան դի­վի­դենտ­նե­րի հույ­սեր ու­նի:

Այս­պես, նա­խօ­րեին հայտ­նի դար­ձավ, որ Մոսկ­վան ծրագ­րում է Ուկ­րաի­նա­յի հետ բա­նակ­ցութ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լը եւս Ս­տամ­բու­լում անց­կաց­նել՝ հունի­սի 2-ին: Սա դեռ վերջ­նա­կա­նա­պես հստա­կեց­ված չէ, բայց միայն այն, որ Մոսկ­վան ա­ռաջ է տա­նում հա­մաշ­խար­հա­յին նշա­նա­կութ­յան նման մի­ջո­ցա­ռու­մը հենց Թուր­քիա­յում անց­կաց­նե­լու միտ­քը, ո­րը, ի դեպ, արտ­գործ­նա­խա­րար Ֆի­դա­նի՝ օ­րերս Մոսկ­վա կա­տա­րած այ­ցի բա­ղադ­րիչ­նե­րից էր, դա ար­դեն իսկ Էր­դո­ղա­նի հա­մար լուրջ ձեռք­բե­րում է: Չ­նա­յած, կրկնենք, նաեւ Ֆի­դա­նի հետ են պայ­մա­նա­վոր­վել՝ մոս­կով­յան այ­ցի ժա­մա­նակ: Մինչ­դեռ Ֆի­դա­նի այ­ցի թե­մա­նե­րից էին նաեւ հա­րավ­կով­կաս­յան հար­ցե­րը, այդ թվում՝ սահ­ման­նե­րի վե­րա­բաց­ման հայտ­նի խնդի­րը: Եվ ե­թե ռուս-ուկ­րաի­նա­կան գա­գա­թա­ժո­ղո­վը Ս­տամ­բու­լում անց­կաց­նե­լու մա­սին հստա­կե­ցու­մը կա, դա հու­շում է, որ մյուս հար­ցե­րում եւս Մոսկ­վան ու Ան­կա­րան ո­րո­շա­կի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­ներ ու­նեն:

Ընդ ո­րում, Էր­դո­ղա­նի քա­ղա­քա­կան շահն ի­րա­կա­նում շատ ա­վե­լի մասշ­տա­բա­յին կա­րող է դառ­նալ: Այ­սինքն, կան նաեւ նախ­նա­կան սպա­սե­լիք­ներ, որ Ս­տամ­բու­լում հնա­րա­վոր է նաեւ Պու­տին-­Զե­լենս­կի հան­դի­պու­մը, ո­րին մաս­նակ­ցե­լու տար­բե­րա­կի մա­սին խո­սեց նաեւ Թ­րամ­փը: Այ­սինքն, Էր­դո­ղա­նը կա­րող է շատ ա­վե­լի մասշ­տա­բա­յին մի­ջո­ցառ­ման հյու­րըն­կա­լո­ղը դառ­նալ, քան ըն­դա­մե­նը ռուս-ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յու­ննե­րի հան­դի­պումն է: Թեեւ սա էլ դեռ ամ­բող­ջը չէ:

Այս­պես, ռու­սա­կան եւ ուկ­րաի­նա­կան կող­մերն ար­դեն գրա­վոր տես­քով ի­րար փո­խան­ցել են պատ­կե­րա­ցում­ներն ա­պա­գա խա­ղա­ղութ­յան հետ կապ­ված: Նա­խօ­րեին Լավ­րո­վը խո­սեց ՌԴ-ի պատ­կե­րա­ցում­նե­րի մա­սին, թեեւ այս­տեղ ա­ռանձ­նա­պես նոր բան չկա. դրանք այն նույն պայ­ման­ներն են, ո­րի մա­սին պաշ­տո­նա­պես խո­սել է նաեւ Պու­տի­նը: Ընդ ո­րում, քիչ չեն հա­մառ լու­րե­րը, որ որ­քան էլ վեր­ջին ժա­մա­նակ­ներս Թ­րամ­փը «դժգոհ է Պու­տի­նից», բայց նաեւ, որ ռու­սա­կան այդ պայ­ման­նե­րը վա­ղուց են հա­մա­ձայ­նեց­վել ա­մե­րիկ­յան կող­մի հետ: Իսկ «Թ­րամ­փը դժգոհ է Պու­տի­նից» թե­ման դար­ձավ լավ ա­ռիթ, որ Կիե­ւում սկսեին լրջո­րեն մտա­հոգ­վել, որ ԱՄՆ-ն­ ի­րոք կա­րող է այդ «դժգո­հութ­յան» պատ­ճա­ռով հայ­տա­րա­րել ուկ­րաի­նա­կան թե­մա­յից դուրս գա­լու մա­սին: Իսկ թե դա ին­չի կա­րող է հան­գեց­նել, վեր­ջին ժա­մա­նակ­ներս մի գլուխ ա­հա­զան­գում են ա­մե­րիկ­յան ա­ռա­ջա­տար լի­բե­րալ լրատ­վա­մի­ջոց­նե­րը, թե՝ Ռու­սաս­տա­նը կազ­մը պատ­րաստ սպա­սում է մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման ողջ ճա­կա­տով մեկ: Այդ թվում, որ մեծ ու­ժեր է կենտ­րո­նաց­րել Խար­կո­վի ուղ­ղութ­յամբ՝ սպառ­նա­լով ա­վե­լաց­նել մար­զե­րի թի­վը, ո­րոնք այ­սօր պա­հան­ջում է ճա­նա­չել ռու­սա­կան:

Ա­հա այս ֆո­նին նույն լի­բե­րալ քա­րոզ­չա­մե­քե­նան եւս մեկ ա­հա­զանգ հնչեց­րեց: Այս­պես, ըստ New York Times-ի, Թ­րամ­փը պատ­րաստ­վում է ա­ռա­ջար­կել Ռու­սաս­տա­նին եւ Չի­նաս­տա­նին՝ աշ­խար­հը բա­ժա­նել ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տի­նե­րի: «Թ­րամ­փը կա­րող է ա­վե­լի մեծ բան մտքում ու­նե­նալ՝ Ռու­սաս­տա­նի եւ Չի­նաս­տա­նի հետ կապ­ված: Ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան ո­րոշ վեր­լու­ծա­բան­ներ ա­սում են, որ նրա գոր­ծո­ղութ­յուն­ներն ու հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը են­թադ­րում են, որ նա կա­րող է պատ­կե­րաց­նել մի աշ­խարհ, որ­տեղ, այս­պես կոչ­ված, ե­րեք մեծ տե­րութ­յուն­նե­րից յու­րա­քանչ­յու­րը՝ Միաց­յալ Նա­հանգ­նե­րը, Չի­նաս­տա­նը եւ Ռու­սաս­տա­նը գե­րիշ­խում են աշ­խար­հի իր հատ­վա­ծում»,- գրում է լրատ­վա­մի­ջո­ցը: Սա, ի­հար­կե, նոր թե­մա չէ, Պու­տին-Թ­րամփ-­Սի «Յալ­թա­յի գա­գա­թա­ժո­ղո­վի» մա­սին խոս­վում է Թ­րամ­փի՝ Ս­պի­տակ տուն մտնե­լու պա­հից սկսած: Բայց ա­հա, ներ­կա այդ ա­հա­զան­գը մի փոքր այլ տեսք ու­նի:

Այս­պես, վեր­ջին ժա­մա­նակ­ներս եւ հատ­կա­պես՝ Պու­տին-Թ­րամփ հե­ռա­խո­սազ­րույ­ցից հե­տո հիմ­նա­կան խո­սակ­ցութ­յուն­ներն այս սխե­մա­յի շուրջ են: Զե­լենս­կուն վերջ­նա­կա­նա­պես են մղում փա­կու­ղի՝ պար­տադ­րե­լով կան­խավ հա­մա­ձայ­նեց­ված պայ­ման­նե­րին հա­մա­պա­տաս­խան խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր: Եվ, ինչ­պես ներ­կա­յաց­րինք, ներ­կա ի­րա­վի­ճա­կը հենց դա էլ ակ­նար­կում է. Թ­րամ­փը կա­րող է ցան­կա­ցած պահի ուկ­րաի­նա­կան գոր­ծըն­թա­ցից դուրս գալ, ո­րին էլ կհե­տե­ւի ռուս­նե­րի մասշ­տա­բա­յին հար­ձա­կու­մը: Ա­մեն դեպ­քում, կրկնենք, լի­բե­րալ թե­ւում այդ պատ­կե­րա­ցում­նե­րը կան: Այս ի­րա­վի­ճա­կում, ե­թե նաեւ Պու­տին-­Զե­լենս­կի հան­դի­պու­մը ռեալ դառ­նա եւ դրան մաս­նա­կ­ցի Թ­րամ­փը, մեծ է դառ­նում հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ ուկ­րաի­նա­կան կող­մին պար­զա­պես այլ տար­բե­րակ չի մնա, քան ա­ռա­ջադր­վող պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հետ հա­մա­ձայն­վե­լը:

Ս­րան զու­գա­հեռ, Պու­տին-Թ­րամփ հի­շա­տակ­ված հե­ռա­խո­սազ­րույ­ցի ֆո­նին նաեւ շատ խոս­վեց, որ նրանց հան­դի­պում-գա­գա­թա­ժո­ղո­վը կա­րող է կա­յա­նալ հու­նի­սի ա­ռա­ջին օ­րե­րին: Սա այն ժամ­կետն է, ո­րը նա­խա­տես­ված է Ս­տամ­բու­լում ռուս-ուկ­րաի­նա­կան պատ­վի­րա­կութ­յուն­նե­րի հան­դիպ­ման եւ այդ ֆո­նին՝ Պու­տին-­Զե­լենս­կի հնա­րա­վոր հան­դիպ­ման հա­մար: Եվ ե­թե դրան մաս­նա­կի­ցի նաեւ Թ­րամ­փը, ա­պա շատ ի­րա­տե­սա­կան կդառ­նա նաեւ Պու­տին-Թ­րամփ գա­գա­թա­ժո­ղո­վը՝ «աշ­խար­հը ազ­դե­ցութ­յան ե­րեք գո­տի­նե­րի բա­ժա­նե­լու» թե­մա­տի­կա­յով:

Էր­դո­ղա­նի հա­մար, ի­հար­կե, Ս­տամ­բու­լը Յալ­թա կամ Պոտս­դամ «դարձ­նե­լու» ռեալ հե­ռան­կար է՝ դրա­նից բխող հսկա­յա­կան քա­ղա­քա­կան շա­հույ­թով հան­դերձ: Այդ թվում, որ այդ «ե­րեք գո­տի­նե­րի» մեջ մի «փոք­րիկ» են­թա­գո­տի էլ իր հա­մար կհա­ջո­ղաց­նի:

Մ­յուս կող­մից էլ, որ հա­րավ­կով­կաս­յան տի­րույ­թը ռու­սա­կան «գո­տու» մեջ է մնում, թե­րեւս կաս­կած­ներ չեն լի­նի:

Չնայած, Պուտին-Թրամփ սպամբուլյան հանդիպումն իդեալական տարբերակը կլիներ: Շատ ավելի մեծ հավանականությամբ, Զելենսկին, որքան էլ անկյուն մղված, բայց բրիտանական ազդեցությամբ` այս անգամ էլ կձախողի որեւէ ռեալ պայմանավորվածության տարբերակը: Թրամփը կսկսի «շանթ ու որոտ» արձակել, երեւի կանցնի պատժամիջոցների, այդ թվում` Մոսկվայի դեմ` գլոբալիստների հարձակողական հեղեղը կանխելու համար: Իսկ Ռուսաստանը, ինչպես քանիցս ենթադրել ենք, ավելի մասշտաբային հարձակումների կանցնեն ողջ ճակատով: Մինչեւ որ գիծ կկարողանան հասենել, դա էլ ռազմական իրողությունները ցույց կտան: Սակայն ուկրաինական արդեն մաշված բանակն այդ ամենի արդյունքում ի՞նչ պաշտպանունակություն կունենա, սա էլ կդառնա ապագա խաղաղության որոշիչը: Նաեւ Պուտին-Թրամփ գագաթաժողովի եւ նոր «Յալթային կոնֆերանսի» հարցում: Թերեւս, դրան պետք է սպասել լավագույն դեպքում աշնան սկզբներին: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված