Մխիթարյանը` ՊՍԺ-ի դեմ ՉԼ եզրափակիչի մասին
Սպորտ
Միլանի «Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը TNT SPORTS-ի լրագրողի հետ զրույցում խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղի մասին:
««Ինտերը» ցանկանում է հաղթել այս անգամ՝ գիտակցելով, որ հեշտ չի լինելու ՊՍԺ-ի նման լավ թիմի դեմ։ Որքան դժվար է մրցակիցը, այնքան լավ է մեզ համար:
Սրանք այն խաղերն են, որոնց պետք է լավ պատրաստված լինել մտավոր առումով՝ կենտրոնացած լինելով ամբողջ խաղի ընթացքում:
Վերջին անգամ եզրափակիչում լինելուց հետո մենք ունենք ևս մեկ նման հանդիպում անցկացնելու հնարավորություն, և անհամբեր սպասում ենք դրան։ Ակնհայտ է, որ ցանկանում ենք հաղթել այս անգամ:
Մենք փորձելու ենք մեր լավագույն խաղը ցուցադրել»,- ասել է 36-ամյա Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ 2023 թվականին Ստամբուլում կայացած գլխավոր եվրագավաթի եզրափակիչում «Ինտերը» 0-1 հաշվով պարտվել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Հայաստանի ազգային հավաքականի պատմության մեջ գլխավոր ռմբարկուն այդ հանդիպման վերջնամասում էր խաղադաշտ դուրս եկել, քանի որ նոր էր ապաքինվել ազդրի վնասվածքից:
ՊՍԺ - «Ինտեր» եզրափակիչը տեղի կունենա մայիսի 31-ին «Մյունխենի Ֆուտբոլի Արենայում», կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին