Եղիշե Մելիքյանը նոր պայմանագիր ունի Հայաստանի հավաքականի հետ Նոյեմբերի 22. Օրվա խոսք ԱՄՆ կառավարության պարտքի տոկոսավճարները գերազանցել են պաշտպանության ողջ բյուջեն Հզոր փոթորիկը «ծածկել» է Սոչին (Տեսանյութ) Հաքերները կրկին կոտրել են ՀԴԲ-ի հիմնական տվյալների բազաներից մեկը CNN ԱՄՆ ֆինանսների նախարար. Եվրոպան Ռուսաստանին ավելի շատ է վճարել նավթի համար, քան հատկացրել է Ուկրաինային Ինչպես են նկարիչները նշում նորընտիր նախագահի ընտրության արդյունքները Փորձեցին խոչընդոտել ընտրությունները, բայց չստացվեց․ Սուրեն Սաֆարյան «Իմ ընկերը». Թրամփը հրապարակել է Պուտինի հետ լուսանկար ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ

Կրիպտոակտիվների ոլորտի նկատմամբ վերահսկողությունը կուժեղացվի

Տնտեսություն

Հայաստանում կրիպտոարժույթների միասնական կանոնների ներդրման անհրաժեշտություն կա։ Այս մասին մայիսի 29-ին Ազգային ժողովի նիստում «Կրիպտոակտիվների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հայտնել է Կենտրոնական բանկի փոխնախագահ Արմեն Նուրբեկյանը։

Ավելի վաղ, կարգավորումը սահմանափակվում էր միայն փոխարկողներին ներկայացվող պահանջներով։ Այժմ կանոնակարգերը կընդգրկեն կրիպտոբիզնեսի մասնակիցների ավելի լայն շրջանակ՝ կենտրոնանալով ֆինանսական ասպեկտների վրա։

Կրիպտոակտիվների թողարկմամբ եւ առեւտրով զբաղվող ընկերություններից կպահանջվի բացահայտել սեփականատերերի մասին տեղեկատվությունը եւ համապատասխանել նվազագույն կապիտալի պահանջներին, կպարզեցվեն կրիպտոարժույթների թողարկման ընթացակարգերը, կներդրվի նաեւ «ֆինանսական հիգիենայի» մեխանիզմ։ Ըստ էության, խոսքը կրիպտոարժույթով աշխատող ընկերությունների հիմնադիրների, ինչպես նաեւ կապիտալի աղբյուրների նկատմամբ վերահսկողության մասին է։ Ըստ ԿԲ-ի՝ դա էապես կնվազեցնի փողերի լվացման հետ կապված ռիսկերը։

Կառավարության առաջարկած օրենսդրական փոփոխությունները ստացել են խորհրդարանի հավանությունը։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ