Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 26-ին Ռուսաստանը և Վրաստանը կարող են ուղիղ բանակցություններ սկսել Մոսկվայում և Թբիլիսիում. Կոբախիձե Երբ պարեկը կուչ է գալիս բլոգերի առաջ, բա էլ ինչպե՞ս են գող ու «բառիգ» բռնելու Իրանական կողմում կա բացասական տրամադրվածություն`թրիփփ նախագիծի վերաբերյալ․ Միսակյան Դեմ եմ քաղաքական մոնոպոլյային. Երվանդ Թարվերդյան Դեկտեմբերին Երեւանում խցանումների կոլապս կլինի. Գեւորգ Ստեփանյան Այս իշխանությունը 8 տարում 20 վագոն չկարողացավ ավելացնել, ուր մնաց՝ մետրո կառուցի․ Մնացականյան Հանգիստ նստեք տեղներդ․․․ Կինոմոսկվայի վրա ավտոմшտներով պարում էին, ավելի աբսուրդ տեսարան դժվար է պատկերացնել. Փաշինյանը՝ Ավոյի մասին պատմող ֆիլմի պրեմիերայի օրվան անդրադարձավ Էականը ոչ թե թղթի պատառն է, որը ինչ որ իրավական հիմք պիտի լինի ապագայում մեր սխալների ուղղման գնալու համար, այլ գործնական քայլերը

«Փաստ». Ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, չնայած ֆուտբոլային հանրության գերակշիռ մասի դժգոհություններին և հրաժարականի պահանջներին, ամեն գնով պահեց իր «աթոռը»: Դե, գոնե առայժմ: Ըստ երևույթին, նրան կամ իր տեղակալին հաջողվել էր համոզել Նիկոլ Փաշինյանին:

Պատահական չէ, որ խոսակցություններ էին պտտվում, թե նրանք սխալ տեղեկություններ են փոխանցում վարչապետին, համոզում, որ իրենց դեմ դժգոհողները «դավադիրներ», «հակապետական տարրեր» են, իսկ իրենք մաքսիմալ «պուշ» են: Իսկ հիմա, քանի որ այս «փուլը» հաղթահարել է, Մելիքբեկյանն սկսել է «մուռ հանել» նրանցից, ովքեր այս կամ այն կերպ ներգրավված են եղել իր հրաժարականի պահանջի գործընթացներում կամ առնվազն կողմ են եղել իր հրաժարականին: Հասկանալի է՝ խոսքը նրանց մասին է, ովքեր որոշակի կշիռ ու ճանաչում ունեն ֆուտբոլային աշխարհում:
Չնայած, մինչ «ոտքը պնդացնելն» էլ նա փորձել է «լուծել նրանց հարցերը», որոնք իր հրաժարականն են պահանջել: Օրինակ՝ դեռ հոկտեմբերին սկսված ակցիաներից հետո, մեր տեղեկություններով, ՀՖՖ ղեկավարության ուղիղ «միջամտությամբ» աշխատանքից ազատվել է «Վեստ Արմենիա» ՖԱ գլխավոր քարտուղար Արսեն Զաքարյանը:
Իսկ Փաշինյանին «համոզելուց» հետո Մելիքբեկյանն ավելի մեծ թափով է անցել այդ գործին:

Մասնավորաբար, մեր ունեցած տեղեկություններով, ՀՖՖ նախագահը հանձնարարել է գրություն ուղարկել ՈՒԵՖԱ՝ «մեղադրելով» Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակցին, որպեսզի եվրոպական ֆուբոլային կառույցը խզի աշխատանքային պայմանագիրը վերջինիս հետ: Հիմնական «մեղադրանքն» այն է, որ Հայաստանում ՈՒԵՖԱ-ի թղթակիցը առաջնության խաղերը խաթարելու և անհնազանդության հրապարակային կոչեր է արել: Մեր ուսումնասիրությունները, սակայն, ցույց տվեցին, որ նման հրապարակային կոչեր ՈՒԵՖԱ-ի թղթակից Մհեր Խուդավերդյանի կողմից բացարձակ չեն եղել: Առավելագույնը, որ հանդիպեցինք սոցցանցային հարթակներում, նրա՝ որպես ֆուտբոլասերի դիրքորոշումն էր, մասնավորաբար ֆեդերացիայի ղեկավարության ձախողումների և, ըստ այդմ, հրաժարականի պահանջի հետ համաձայնությունը: Ոչ ավելին: Հրապարակային միակ «կոշտ» խոսքը, որ նկատեցինք, այն էր, որ նա դատապարտել էր մարտի 1-ին Շենգավիթի մարզադաշտում խաղաղ ակցիա իրականացնող երկրպագուների նկատմամբ ոստիկանների կողմից իրականացված բռնությունը: Այսինքն, չի եղել որևէ գործողություն, որը հակասեր նրա՝ ՈՒԵՖԱ-ի թղթակցի կարգավիճակին:

Ստացվում է՝ ՀՖՖ նախագահը ոչ միայն Նիկոլ Փաշինյանին է կեղծ տեղեկություններ փոխանցում, այլև ՈՒԵՖԱ-ի ղեկավարությանը:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ