ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում ավելի համապարփակ հրադադարի վրա. Թրամփ Եթե ամերիկացիները որոշեն հարձակվել իրանական նավթատարի վրա, Թեհրանը կարող է դա մեկնաբանել որպես լայնածավալ պատերազմի վերսկսում Մարկո Ռուբիոն է հազիվ ծիծաղը զսպում Թրամփի հերթական զառանցանքից Ուկրաինական ռազմական աղբյուրներ. Ռուսաստանը սկսել է օգտագործել նոր եւ վտանգավոր «Ֆիլին» հրթիռները Զապորոժիեն մեկ ժամվա ընթացքում հարվածել է 20 ավիառումբ Թրամփ եւս Պուտինի և Սիի հետ գագաթնաժողովը համարում է «Յալթա 2» Իրանը, տեւական դադարից հետո, հարձակվել է Բահրեյնի ԱՄՆ ռազմական բազաների վրա Ինչպես կապարակնքվեց Նկարիչների միության ցուցասրահը Նկարիչների միության նորընտիր նախագահի բացառիկ հարցազրույցը Ես տեղափոխվում եմ Հայաստան. Դենիս Ջորկաեֆը առաջադրվել է որպես ՀՖՖ նախագահի թեկնածու

Հունիսի 30-ին սպասվում է իրական պարային տոն՝ մարզահամերգային համալիրում

Ազդագրեր

Հունիսի 30-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կլինի իրական պարային տոն՝ 10-ամյա ԱԶԴ Պարային անսամբլի և ստուդիայի մասնակցությամբ:

ԱԶԴ Պարային անսամբլը հիմնադրվել է 2015 թվականին Չարենցավան քաղաքում Զավեն Խաչատրյանի նախաձեռնությամբ, իր շուրջը հավաքելով հարյուրավոր պարող-պարուհիների:

Անսամբլը ճշգրիտ պարի միջոցով պատմում է Հայի և Հայաստանի մասին, ինչպես նաև սպասվող հաղթանկների: Այս տարիների ընթացքում անսամբլը մասնակցել է համահայկական և միջազգային մի շարք փառատոնների զբաղեցնելով պատվավոր առաջին հորիզոնակնները և գրան-պրի հատուկ մրցանակները:
ԱԶԴ Պարային Անսամբլին կից այս տարիների ընթացքում բացեց համանուն ստուդիան: Չարենցավան, Հրազդան և Սևան քաղաքներում, Սոլակ, Բջնի և Կարենիս համայնքներում իր շուրջ հավաքելով 300-ից ավել պարասեր հասարակությանը, ովքեր Զավեն Խաչատրյանի հետ միասին մեծ գործ են անում ի նպաստ Հայի և Հայաստանի, պահպանելով հայկական ճշգրիտ մշակույթը:

Միջազգային Փառատոններով անսամբլը հանդես է եկել , Ֆրանսիայում , Իտալիայում , Հունգարիայում , Էստոնիայում , Ռումինիայում , Բուլղարիայում , ԱՄԷ Դուբայում, Ռուսաստանում, Վրաստանում և այլն: Անսամբլը ունեցել է 7 մենահամերգ, որից 2-ը Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում և 5-ը Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում:

Մենահամերգը կսկսվի կարմիր գորգի արարողությամբ: Համերգային հատվածը սկսվում է մի նոր բեմադրությամբ որը կոչվում է «Ճանապարհ դեպի Զարթոնք»: Այս բեմադրության մեջ մասնակցում է ամբողջ ստուդիան:

Համերգը բաղկացած է երկու մասից՝ ԱԶԴ Անսամբլի մենահամերգ և ԱԶԴ Պարային Ստուդիայի հաշվետու համերգային ծրագիր:

Տոմսերի արժեքը՝ 3000-15 000 դրամ:

https://www.tomsarkgh.am/hy/event/49232

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ