Մբապեն շնորհավորել է ՊՍԺ-ին
Սպորտ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն սոցիական ցանցերում արած գրառումով շնորհավորել է Ֆրանսիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր ՊՍԺ-ին Չեմպիոնների լիգաի եզրափակիչում Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերին» 5:0 հաշվով հաղթելու եւս այս տիտղոսն առաջին անգամ նվաճելու առթիվ։
«Վերջապես այս նշանավոր օրը եկավ։ Հաղթանակ ակումբի ոճով։ Շնորհավորում եմ ՊՍԺ-ին»,- գրել է Մբապեն, որն անցած ամռանն է ՊՍԺ-ից տեղափոխվել մադրիդյան ակումբ։
Մբապեն ՊՍԺ-ում հանդես է եկել 2017-2024-ին՝ 308 խաղում խփելով 256, կատարելով 108 գոլային փոխանցում։
2020-ին Մբապեն ՊՍԺ-ի հետ հասել էր Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, սակայն 0:1 հաշվով պարտվել էր Մյունխենի «Բավարիային»։