Իրանի համար վաղուց ժամանակն է կողմնորոշվել ներքին արեւմտամետ ուժերի հարցով. Իրանական փորձագետ Քուշներ. ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Ուկրաինան և Եվրոպան առաջիկա շաբաթներին կքննարկեն անվտանգության ապագա ճարտարապետությունը Զելենսկի. Ռուսաստանը փոխել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտի վրա հարձակումների իր մարտավարությունը Կրեմլի արտաքին քաղաքականության նախագծերը պահանջում են խորը վերանայում. Ռուսական փորձագետ Ռուսական շուկան կորցրած գյուղատնտեսական արտադրանքը փաստացիորեն չի գտել այլընտրանքային սպառման ուղիներ. Տնտեսագետ Դուգինն. Զելենսկին և գլոբալիստները կատաղաած էին Շենժենում կայացած եռակողմ հանդիպումից Ապագայի Ամերիկա. Ամեն ինչ խելացի է, բայց ոչինչ չի աշխատում. Axios Ուկրաինան ընդլայնում է պատերազմի աշխարհագրությունը Ավտոմեքենայի տեսախցիկը շատ մոտ հեռավորությունից ֆիքսել է X-101 հրթիռի հարվածը Լվովում Գերմանացիների գրեթե կեսը ցանկանում է կրճատել Ուկրաինային տրամադրվող օգնությունը և ուղիղ բանակցություններ վարել Ռուսաստանի հետ

«Մխիթարյանը ցուցադրեց իր տարիքը...». Իտալական մամուլի կոշտ քննադատությունը

Սպորտ

 

Corriere dello Sport-ը Չեմպիոնների լիգայի եզրափակիչում Փարիզի ՊՍԺ-ից 0:5 հաշվով կրած պարտությունից հետո գրում է, որ Հենրիխ Մխիթարյանը, Հական Չալհանօղլուն և Նիկոլո Բարելան «կանգնած էին լուսարձակված եղջերուի պես»՝ ՊՍԺ-ի ճնշման դիմաց։ Փարիզյան թիմը լիովին տիրապետում էր խաղադաշտի կենտրոնին։ Ժոաո Նևեշը, Վիտինյան և Ֆաբիան Ռուիսը փայլում էին արագ փոխանցումներով և շարժումով՝ «Ինտերի» կիսապաշտպաններին թողնելով ստվերում։

Թերթը գրում է, որ Մխիթարյանը «ցուցադրեց իր տարիքը» այնպես, ինչպես երբեք չէր արել «Բավարիայի» կամ «Բարսելոնայի» դեմ խաղերում։ Չալհանօղլուն և Բարելան նույնպես չկարողացան ցույց տալ իրենց լավագույն կողմերը՝ անընդհատ ճնշվելով ՊՍԺ-ի արագաշարժ և կազմակերպված խաղացողների կողմից։

Իսկ Gazzetta dello Sport-ը հավելում է, որ այս պարտությունը ցույց տվեց «Ինտերի» անկարողությունը՝ ֆիզիկապես դիմակայելու ավելի երիտասարդ և ագրեսիվ մրցակցին։ «Ինտերի» մեկնարկային կազմի միջին տարիքը մոտ 30 էր, մինչդեռ ՊՍԺ-ինը՝ շուրջ 25։ Այս տարիքային տարբերությունը դաշտում անմիջապես նկատելի էր։ Թերթը ենթադրում է, որ սա կարող է լինել վերջի սկիզբը Մխիթարյանի և մի շարք վետերանների համար, որոնք տարիներ շարունակ կարևոր դեր են խաղացել թիմում։ «Ինտերի» համար եկել է երիտասարդանալու, թարմանալու և ֆիզիկապես ուժեղ թիմերի դեմ մրցունակ դառնալու ժամանակը։

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ