ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2024 թ․ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներին Հայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներին Էլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում «Հրապարակ». Զեկո՞ւյց, թե՞ մահակ «Ժողովուրդ». Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ» ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Bloomberg Վենս. ԱՄՆ-ն կառավարվում էր «լիակատար հիմարների» կողմից «Հրապարակ». Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա «Ժողովուրդ». 40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար Ավանեսյանը «Հրապարակ». 2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիս

Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը հայտարարում են 2025 թվականի Fellowship ծրագրի մասնակիցներին

Տնտեսություն

Ucom-ը և «Իմփաքթ Հաբ Երևանը» հպարտությամբ ներկայացնում են 2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ինկուբացիոն ծրագրի ընտրված մասնակիցներին՝ տասը նորարարական թիմեր, որոնք մշակում են շրջանաձև տնտեսության սկզբունքներին համահունչ լուծումներ։ Ծրագիրը մեկամյա ինկուբացիոն նախաձեռնություն է՝ ուղղված Հայաստանում շրջանաձև տնտեսության զարգացմանը։ 2025 թվականին ուշադրության կենտրոնում են շրջանաձև տնտեսության սկզբունքներն՝ սկսած գյուղատնտեսությունից մինչև նորաձևություն, հիմնված «7R» փակ ցիկլի մոդելի վրա՝ հրաժարում, վերաիմաստավորում, նվազեցում, վերաօգտագործում, վերանորոգում, վերամշակում և վերականգնում։

Նախագծի մեկնարկը նշանավորվեց հանդիսավոր միջոցառմամբ, որը համախմբեց ձեռնարկատերերի, ոլորտի մասնագետների և «Իմփաքթ Հաբ Երևանի» համայնքի անդամների։ Միջոցառումը ներառում էր ինտերակտիվ աշխատարան՝ նվիրված շրջանաձև տնտեսության հիմունքներին, ինչպես նաև փորձառու տեղական ձեռնարկությունների ներկայացուցիչների ելույթներ, որոնք ներկայացրին իրենց նորարարական լուծումները և անձնական փորձը շրջանաձև տնտեսության ոլորտում։

Բացման խոսքերով հանդես եկան Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Իմփաքթ Հաբ Երևանի» գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը։

«Կանաչ տեխնոլոգիաները և կայուն մոտեցումները բիզնեսում Ucom-ի համար կարևորագույն արժեքներից են, որոնք մենք խորապես գնահատում ենք, և ուրախ ենք աջակցել այս նախագծին՝ խրախուսելու տեղական ստարտափներին մտածել կանաչ: Կարևոր է, որ հայ ձեռնարկատերերը հավատան՝ կայուն ու անվտանգ մոտեցումները կարող են լինել նաև շահութաբեր, միաժամանակ նպաստելով շրջակա միջավայրի պահպանությանը և համայնքային զարգացմանը», - ընդգծեց Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Շրջանաձևությունը միտում չէ. այն Հայաստանի տնտեսության կայուն ու հեռանկարային ուղին է։ Այս տարվա Ֆելլոուշիփ ծրագիրը, Ucom-ի հետ համագործակցությամբ, նպատակ ունի նորարարներին տրամադրել անհրաժեշտ գործիքներ՝ թափոններն արժեքի վերածելու և գաղափարները մասշտաբային բիզնեսի վերածելու համար», - հավելեց Իմփաքթ Հաբ Երևանի գործադիր տնօրեն Գևորգ Պողոսյանը:

2025 թվականի «Ucom Ֆելլոուշիփ» ծրագրի 10 ընտրված մասնակիցներն են՝

Eco Habit․ վերամշակելով նեյլոնե հնամաշ զուգագուլպաները՝ ձեռքով ստեղծում է դիմացկուն գորգեր՝ միաժամանակ ապահովելով աշխատանք խոցելի խմբերի համար։ Զրո-թափոն մոտեցմամբ՝ նախագիծն օգնում է նվազեցնել տեքստիլ թափոնները՝ առանց քիմիական նյութերի կիրառման։

SeElabUS․ արհեստական բանականության վրա հիմնված ուսուցման հարթակ՝ ՓՄՁ-ների համար, որը մատուցում է խաղայնացված ուսուցում և միավորում ձեռնարկատերերին ներդրողների և շուկաների հետ։

Bee Green․ արտադրում է բազմակի օգտագործման մեղրամոմե սննդի փաթեթավորման միջոցներ՝ նվազեցնելով մեկանգամյա պլաստիկի օգտագործումը։ Լիովին կենսաքայքայվող արտադրանքը փակ ցիկլի կայունություն է դրսևորում և ունի մեկ տարվա օգտագործման ժամկետ:

BioHumus․ գյուղատնտեսական թափոնները վերածում է օրգանական պարարտանյութի՝ օգտագործելով վերմիկոմպոստացման մեթոդը։ Այս շրջանաձև գործընթացը բարելավում է հողի առողջությունը՝ միաժամանակ կանխելով գյուղատնտեսական թափոնների հայտնվելը աղբավայրերում:

SunHome Stepanavan․ կայուն տուրիզմի էկո-հյուրատուն Ստեփանավանում, որը կիրառում է արևային էներգիա, անձրևաջրերի հավաքում և թափոնների վերամշակում՝ տեղական արտադրողների ներառմամբ։

Zenith Academy․ վերապատրաստում է մասնագետներին վերականգնվող էներգիայի ոլորտում՝ օգտագործելով հնացած սարքավորումներ և գործնական ուսուցման մոդել։ Նրանց խելացի էներգետիկ լաբորատորիաները ցուցադրում են շրջանաձևության սկզբունքները՝ արդյունաբերական թափոններից էներգիա արտադրելու նախագծերի միջոցով:

Grant Legacy․ օգտագործում է կոմպոստացված թափոններ՝ բուժիչ խոտաբույսերի մշակումում, ինչի արդյունքում ստացվում են թեյեր, օճառներ և մոմեր։ Արևային էներգիայով չորացումը և սերմեր ստանալուց մինչև վաճառքի ամբողջ գործընթացը ապահովում են զրո-թափոն արտադրական ցիկլ:

By Botany․ եղինջի մանրաթելից պատրաստում է կենսաքայքայվող տեքստիլ, իսկ բրենդի որոշ հագուստներ նույնիսկ ներառում են սերմեր, որոնցից հետո բույսեր են աճում։

4Green․ մշակում է արհեստական բանականությամբ օպտիմիզացված HVAC համակարգեր՝ շենքերի էներգասպառումը մինչև 30% կրճատելու և սարքավորումների կյանքը երկարացնելու նպատակով։

A-nush Textile․ ստեղծում է կրթական տիկնիկներ՝ տեքստիլի արտադրամասերի մնացորդներից՝ աջակցելով կանանց ձեռքի աշխատանքին և կանխելով թափոնների կուտակումները։

Այս 12-ամսյա ծրագրի ընթացքում մասնակից թիմերը կստանան փորձագիտական մենթորություն և դասընթացներ՝ շրջանաձև գործընթացների և տեխնոլոգիաների, ինչպես նաև բիզնես մոդելավորման, արհեստական բանականության և կանաչ ֆինանսավորման վերաբերյալ: Նրանք նաև կմիանան աշխարհի 100-ից ավելի քաղաքներում ներկայություն ուենցող «Իմփաքթ Հաբ» ցանցին։ Ծրագրի ավարտին առավել խոստումնալից երեք նախագծերը կստանան մինչև 400 000 ՀՀ դրամի չափով ֆինանսավորում։

**Իմփաքթ Հաբ Երևանը, որը հիմնադրվել է 2016 թվականին, ամբողջ աշխարհում գործող 110+ Իմփաքթ Հաբ ցանցի ներկայացուցիչ է։ Այն իր անդամ ձեռնարկատերերին և նորարարներին տրամադրում է համայնքային նորարարական ռեսուրսների, կրթական ծրագրերի և միջոցառումների լայն շրջանակ՝ բոլորը շատ խթանող և հզորացնող աշխատանքային տարածքում: Impact Hub-ը նաև սոցիալական նորարարությունների ինկուբատոր է և ունի ինկուբացիոն և արագացվող ծրագրերի նախագծման և իրականացման երկար տարիների փորձ: Իր հիմնադրումից ի վեր Impact Hub Yerevan-ը նախագծել և իրականացրել է 40+ ծրագիր, ավելի քան 500 կրթական դասընթացներ և միջոցառումներ, և այժմ հյուրընկալում է ավելի քան 350 անդամների, որոնք իրականացնում են ավելի քան 100 ծրագրեր, որոնք ներկայացնում են Հայաստանում գործող գրեթե բոլոր ոլորտները:

 






ՈՒՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը մասնակցում է 2024 թ․ պետբյուջեի կատարողականի նախնական քննարկումներինՀայաստանի ալկոհոլային խմիչքներ արտադրողները կոչով դիմել են պետական և միջազգային կառույցներինԷլեկտրաէներգիայի անջատումներ՝ Երևանում և մարզերում«Հրապարակ». Զեկո՞ւյց, թե՞ մահակ«Ժողովուրդ». Ավինյանին փոխարինել է Նիկոլ Փաշինյանը, իսկ տնօրենը ԱԳ նախարարի կինն է. «Նոր ԱՆԻՖ»ՆԱՏՕ-ն պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. BloombergՎենս. ԱՄՆ-ն կառավարվում էր «լիակատար հիմարների» կողմից«Հրապարակ». Եկեղեցու դեմ արշավի տակ թաքնված նպատակ կա«Ժողովուրդ». 40 հազար դոլար բանկային ավանդ, 32 մլն տարեկան եկամուտ. ինչ է հայտարարագրել նախարար Ավանեսյանը«Հրապարակ». 2 միլիարդ 600 միլիոն դրամ քամուն են տալիս«Իրավունք». Կադրային ջարդ է սկսվելու. կառավարական «չիստկան» սկսվելու Սոցապից` հասնելով մինչեւ ԿԳՄՍ«Ժողովուրդ». Կաթողիկոսին «հեռացնելու» հարցում նահանջ չի լինելու. իշխանության վերադարձը հին օրակարգինՔելլոգ. Ռուսական ավիաբազաների վրա հարձակումից հետո հակամարտության սրման ռիսկի էական աճ կաԳլոբալիստներն ու խորը պետությունը հիմա խաղում են, որ Թրամփը մնա այս պատերազմում. ԴուգինՌուսական մոտակա գործողության անօդաչուներն արդեն հասնում են Սում մարզկենտրոնինԿլինիկական վտանգավոր իրավիճակ. Հակոբ ԱվետիքյանԻշխանության հապճեպ ու անկատար մտքերը խորացնում է ժողովրդի վստահության ճեղքերն իրենց նկատմամբ. ՀակոբյանՔՊ-ական պատգամավորը շփոթել է կաթոլիկ և ուղղափառ հոգևորականներին, լուսանկարվել սխալ մարդու հետՓաշինյանի՝ եկեղեցուն վարկաբեկող հայտարարությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ՆԻԿՈԼԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿՄՈՍԿՎԱՆ ԿԴԻՄԻ՞ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԶԵՆՔԻ, ԹԵ՞ ԿԲԱՎԱՐԱՐՎԻ «ՕՐԵՇՆԻԿ»-ՈՎՀուսանք, որ Ռուսաստանի ղեկավարությունն արդեն իսկ տեղեկացված է, որ մահաբեր դրոններով զինված բեռնատարերը մոնտաժվել ու ՌԴ տարածք են մտցվել Ադրբեջանից. Միհրան ՀակոբյանՉորս ակումբ հետաքրքրված է Վալերի Ծառուկյանի ծառայություններովԻնչ ծրագրեր ունի «Ինտերը» Մխիթարյանի վերաբերյալ Ծիծաղելի է ամուսնուս վերագրել այն գույքը, որտեղ ես անցկացրել եմ իմ մանկությունը. Արմեն Գեւորգյանի կնոջ արձագանքըՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է ոստիկանության նորանշանակ պետ Արամ Ղազարյանին . տեսանյութԵրեւանի քաղաքապետը Իսպանիայում էՎԻԴԵՈ. Մագա Հարությունյանն իրենց տանից թուղթ ու գիր է գտել. ինչ է փոխանցում Մագան թուղթ ու գիր անողինԲոլորդ «դոմփել» բառն եք ֆիքսել, բայց որ քեռակնոջ հետ կենակցում են, նորմա՞լ է. ՔՊ-ականԻնձագիի հրաժեշտի ուղերձը «Ինտերին» Ադրբեջանը հիմք է պատրաստում Ստեփանակերտի Սբ Հակոբ և Աստվածամոր Հովանի մայր տաճարը քանդելու համարԱղմկոտ սկանդալ՝ Ռուսաստանում. ադրբեջանցի պատգամավոր Խալիդ Թագիզադեն Սիբիրը հին թուրքական հող է անվանելԻնձագին հեռանում է «Ինտերից»36 ժամ ջուր չի լինելու․ հասցեներԻնչի՞ վրա եք ծախսում, որ տրանսպորտի համար փողը չի հերիքում. Հայկ ՄարությաԻԵրջանկահիշատակ Արա Մարտիրոսյանի երկնային տարեդարձն է. երգիչը կդառնար 49 տարեկանԻնչ թանկարժեք նվեր է հայտարարագրել Ալեն ՍիմոնյանըՎերջին եռամսյակում Ադրբեջանի մասնակցությամբ և տարածքում տեղի են ունեցել 20 անհատական ու համատեղ զորավարժություններ. ադրբեջանագետՓաշինյանի ընտանիքի լրատվամիջոցը մեկ շաբաթում 130 անգամ թիրախավորել է ԵկեղեցինՆիկոլի ու Աննայի փաշազադեությունը հասել է իր պիկին‹‹Վեոլիա Ջուր››-ը հայտարարություն է տարածել Թաիրով համայնքին մատակարարվող ջրի որակի վերաբերյալՌոսսելխոզնադզորը մտահոգված է Հայաստանից Ռուսաստան բուսական արտադրանքի, մասնավորապես՝ ծաղիկների մատակարարման խախտումների թվի աճովԱյ ախպեր, դու խի ես խառնվել իրար. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻՂրիմի կամուրջը կրկին հարձակման է ենթարկվելԿրեմլը գնահատել Է Պուտին-Թրամփ-Զելենսկի հանդիպման հավանականությունըՄայր Աթոռից արձագանքել են Վեհափառի՝ զավակ ունենալու վերաբերյալ Փաշինյանի հարցադրումներին«Արարատ-Արմենիա»-ն նոր գլխավոր մարզիչ ունիԱրման Մրտեյանը դարձել է Եվրոպայի չեմպիոն55-ամյա կնոջը կողոպտած տղամարդը ձերբակալվել է, գողոնն էլ՝ հայտնաբերվելՆախատեսվում է Հայաստանի պատվիրակության այց Ճապոնիա
Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված
Ереван погода
Back to top