Մաքսիմ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել CAUSA-2025 միջազգային մրցաշարում
Սպորտ
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Ֆրեզնո քաղաքում անցկացված CAUSA-2025 միջազգային մրցաշարում ոսկե մեդալ է նվաճել:
Մանուկյանը հանդես է եկել 86 կգ քաշային կարգում, եզրափակիչում 9-0 հաշվով վաղաժամ հաղթանակի է հասել Քևին Ֆերնանդեսի նկատմամբ:
Հիշեցնենք, որ Մանուկյանը 87 կգ քաշային կարգում աշխարհի չեմպիոն էր դարձել 2017 թվականին Փարիզում, Եվրոպայի չեմպիոն` 2018-ին Կասպիյսկում: